Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Հոդվածներ

ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՈՑ

Գոհար Դավթյան
22:26, շաբաթ, 07 հունիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ամիսներ առաջ Քեսաբում տեղի ունեցածը տեղիք տվեց մեծ մտահոգության: Այն մեծ խթան հանդիսացավ Հայ երիտասրդությանը համախմբվելու, և միասին պայքարելու հանուն Հայի փրկության ու խաղաղ կյանքի:

    

Աշխարհում կան հազարավոր Հայ երիտասարդներ, որոնք պատրաստ են պայքարել իրենց ազգի համար: Նրանց մեծ մասն ապրում Է Եվրոպայում, բայց չնայած դրան, նրանք հաստատակամ են իրենց ազգի համար մարտնչելու որոշման մեջ:


    

Եվ ահա՝ Արթուր Վալերիի Վարդանյանի գլխվորությաբ, սկսվեց կազմավորվել «Հայոց Վահան» -ը, իր շուրջ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից եկած Հայ կամավորական տղաներին, որոնք ամեն վարկյան կարող են պայքարել, և կանգնել Հայի պատվի համար:


    

Հանուն իրենց իսկ անվտանգության, նրանց անունները գաղտնի են պահվում:


    

Արդյունքում ձևավորվեց մոտ 100 հոգանոց գունդ, որն օր օրի ավելի է մեծանում:


    

Հակամարտող ահաբեկիչների խմբավորումներում կան 1600 ադրբեջանցիներ, որոնց միակ նպատակն է վնասել Հայ ազգին: Բայց առ այսօր ծավալված իրադարձությունների արդյունքում, նրանց համար հասկանալի դարձավ, որ Հայը կարող է արժանի պատասխան տալ ամենուր:


    

Այժմ էլ Քեսաբի շրջաններն ազատագրվում են: Հաղթանակին մնացել է 6 կիլոմետր, և Քեսաբը ազատագրված կլինի:


    

Ցավոք սրտի այս ընթացքում հայտնվել են շատ ազգի դավաճաններ, որոնք հանուն իրենց քսակների պարունակության փորձում են ամեն կերպ խոչնդոտել մեր տղաների սկսած սրբազան գործին:


    

Այդ ցավալի փաստի հետ մեկտեղ, փառք Աստծո կան շատ Հայեր, որոնք ամեն կերպ աջակցում են մեր ֆիդայիններին և պատրաստ են պայքարելու հանուն ազգի փրկության:


    

Մեր տղաները, Արթուր Վալերիի Վարդանյանի գլխավորությամբ ոչ մի դեպքում չեն հուսալքվում, այլ հակառակը հասկանում են, որ Հայ ազգը պետք է պայքարի իր ժառանգության համար, լինի դա հող, թե ապահով կյանք:


    

Մեր ֆիդայինները մասնակցել են մարտերին և մինչ այժմ արժանի պատասխան տվել թշնամուն:


    

ՀԱՅԸ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԱԶԳ Է, ՆԱ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՈՐՏԵՂ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ: ԴՐԱ ՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑՆ Է ԱՅՍՕՐ ԳՈՐԾՈՂ «ՀԱՅՈՑ ՎԱՀԱՆ» ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՒՆԴԸ, ՈՐՆ ԻՐ ՀՍՏԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՅՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ՄԵՐ ԹՇՆԱՄՈՒՆ ԵՎ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3838 | 0 | 0
Facebook