Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս

Գոռ Գևորգյան
Հեղինակ`
Գոռ Գևորգյան
23:16, հինգշաբթի, 05 հունիսի, 2014 թ.
    

Ինչպե՞ս խեղդեմ ինձ ներսից սպանող բառերը, ինչպե՞ս լռեցնեմ ամեն ակնթարթ նոր ծնվող միտքը, ինչպե՞ս անեմ, որ ամեն նոր ծնվող մտքից սիրտս չկծկվի, ինչպե՞ս պատմեմ, որ միտքս չաշխատել չի կարող, ձեռքերս չգրել չեն կարող, հոգիս՝ ինձ բանտարկած աչքերից այլ աչքեր փնտրել չի կարող...

Ես անհունություն եմ գտել, անընդհատություն, անվերջություն: Ես մի տարօրինակ սեր եմ հորինել, հիմա հատուցում եմ: Ես որոշել եմ վերջապես կյանքի կոչել հին ու ճմրթված էջերում ապրող սերը, ես որոշել եմ իմ սեփական ձեռքերով քանդել բոլոր կարծրատիպերը, ուղղակի ողջ իմ ձայնով գոռալ, որ սերը` իսկական սերը, այն սերը, հանուն որի մեռնում են, դեռ կա... Ուզում եմ ուղղակի կանգնել ու ասել, որ որոշել եմ հեքիաթներում պատկերվող կատարյալ սիրուց ունենալ... Չի՞ ստացվի: Դեռ կտեսնենք: Սա քո խնդիրը չէ: Սա իմ խնդիրն է: Հատուցողը ես եմ լինելու:

Ես քեզնից էլ շատ եմ ցավում, որ ինձ հավատալ չսովորեցիր:

Ինչպե՞ս խեղդեմ քեզ իմ ներսում, ինչպե՞ս սովորեմ չսպասել ամեն նոր նորության, ինչպե՞ս ամեն անգամ քեզ տեսնելիս սովորեմ ողջ մարմնով չդողալ, ինչպե՞ս կարողանամ չհիշել անունդ, երբ շուրջս մարդիկ սիրուց են խոսում` գաղափար չունենալով, թե այն ինչ տեսք ունի...Հորինեցի, բայց ինքս դարձա իմ հորինածի գերին: Կներե՞ս ինձ երբևէ քեզ քեզնից խլելու համար... Չգիտեմ: Ես վաղուց արդեն սովորել եմ ինձնից հաշիվ չպահանջել ամեն նոր ծնվող մտքի համար:

Չգիտեմ... մարդիկ արդեն նյարդերիս վրա են ազդում, երաժշտությունն էլ քիչ է մնում, որ սպանի ինձ իր մեղմությամբ: Չկաս... Բայց կաս ամեն նոր բացվող առավոտում, ամեն մթնող գիշերում, ամեն տողիս շնչում...Ինչպե՞ս ես քեզ մոռանամ..Չգիտեմ...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3008 | 0 | 0
Facebook