Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Որտե՞ղ է ծախսվել ռուսական $500 մլն վարկը, դրա հետ կապված մութ պատմություններ կան. Նաիրա Զոհրաբյան

ARM
Մամուլի խոսնակ`
ARM
19:17, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.

ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ գլխավոր գանձապետ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչի վրա է ծախսվել ռուսական 500 միլիոն դոլար վարկը:


     «Վարկի հետ կապված մութ պատմություններ կան, 500 միլիոնն ի՞նչի վրա է սպառվել: Ասում են՝ գործարարներին և մերձավորներին են տվել», - նշեց նա։


     Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վարկի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է եղել դեռ 2009 թ-ի բյուջեի տեղեկանքի մեջ, մի մասն օգտագործվել է որպես ծախսային ծրագրերի ֆինանսների աղբյուր՝ աղետի գոտում շինարարության համար, իսկ կեսից ավելին՝ օգտագործվել է վարկերի տրամադրման համար: «Այս պահին կդժվարանամ բոլորն ասել», - նշեց նա և ավելացրեց, թե ցուցակը տրամադրված է։


     Նաիրա Զոհրաբյանը նաև խնդրեց պարզաբանել, թե արդյո՞ք տվյալներ ունի, թե որքան է եղել կենսաապահովման մթերքների գնաճը: Զեկուցողն ասաց, որ այդ մասին ձեռքի տակ տվյալներ չունի, սակայն հետագայում կարող է տրամադրել պահանջվող տեղեկությունը։

Աղբյուրը` $500 մլն վարկը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4233 | 0 | 0
Facebook