Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լավաշը

15:13, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.

Օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբ. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի IIա դասարանի դասվար Վարդուհի Հակոբյանը «Մայրենի» առարկայից կազմակերպել էր բաց դաս: Ուսուցանվեց «Լավաշը» դասանյութը: Դասն իր տիպով հաղորդման դաս էր: Այն կահավորված էր բնագրի, թոնրի, ցորենի, արտի նկարներով, պաստառներով: Աշակերտները հյուրերին դիմավորեցին աղուհացով: Դասի ժամանակ կիրառվեցին բազմաթիվ մեթոդներ:

Գրավիչ մուտք ապահովելու ակնկալիքով իրականացվեց ուսումնասիրվելիք նյութի գուշակություն` «Բանալի բառ» հնարի միջոցով: Նրանք պատասխանեցին նամակին, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես էին մի խումբ անկարգ երեխաներ վատ վերաբերմունք ցուցաբերում հացի նկատմամբ: Նրանք հայտնեցին կարծիքներ այն մասին, որ պետք է սիրել, հարգել հացը, որովհետև այն ծնվում է չարչարանքով և դժվար աշխատանքի շնորհիվ: Մտագրոհ մեթոդի միջոցով երեխաներն ասացին այն ամենն, ինչ գիտեին հացի ու հացաթխման մասին: Ներկայացրին, թե ցորենից ինչպես են լավաշ ստանում: Հացատեսակներից տեսան մատնաքաշ, բոքոն, լավաշ: Իմացան նաև լավաշի հայկական ծագման մասին: Ամրակայվեց հասկանալով կարդալու, բնագրի շարունակությունը գուշակելու կարողությունները: Երեխաները կարողանում էին դատողություններ և եզրակացություններ անել: Ընդլայնվեց ճանաչողական գիտելիքները ազգային հացի, հացաթխման պարագաների վերաբերյալ: Դաստիարակվեց պատշաճ վերաբերմունք հացի հանդեպ: Երեխաներն իրենց տեսածն ու լսածը կարողանում էին խոսքով վերարտադրել: Նրանք ներկայացրեցին իրենց հորինած հանելուկները: Կատարվեց նաև ասույթների ուսուցում: Վերջում քառաբաժան մեթոդի միջոցով ամփոփվեց դասը: Այդ օրը անմոռաց կմնա նրանց հիշողության մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5103 | 0 | 0
Facebook