Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նրանց անունից խնդրում եմ` ՕԳՆԵ՜Ք

Անի
Հեղինակ`
Անի
17:11, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2012 թ.
Նրանց անունից խնդրում եմ` ՕԳՆԵ՜Ք

Բարև Ձեզ, պարոն Մարգարյան,
     Կարծում եմ այն առաջարկությունները, որն ունեմ, ձեզ` որպես քաղաքապետի ինչ-որ չափով վերաբերվում է: Ես անհատ քաղաքացի եմ, ոչ մի ՀԿ-ի ու կուսակցության չեմ պատկանում, ունեմ շատ մեծ ցանկություն ու չգիտեմ ինչպես օգնել այն մարդկանց, որոնք ունեն հրատապ օգնության կարիք: Այդ խոցելի խմբի մեջ են մտնում մուրացիկները, անօթևանները, որոնց շատ հաճախ բոմժ են անվանում, ծայրահեղ աղքատ մարդիկ, ովքեր օրվա հացի կարոտ են ու տարբեր տեղերից հաց են հայթհայթում:Շատ հաճախ, բոլորս էլ ականատես ենք լինում, թե ինչպես են այդ մարդիկ քուջուջ անում աղբարկղերում, ինչպես են նրանց ծեծում ու վռնդում հասարակական վայրերից, հայոյում են, կոպտում: Ես գիտեմ, որ կան շատ բարեգործական ՀԿ-ներ, հիմնադրամներ, հաղորդումներ, որոնք գտնում են այդ մարդկանց, կամ հակառակը, ու օգնություն է տրամադրում: Բայց ես ի նկատի ունեմ նրա՜նց, ովքեր ընդհանրապես ոչ մի իրազեկվածության աղբյուր չունեն, հասարակության կողմից մոռացված են, նորմալ, կիրթ մարդիկ են, որոնց կյանքում տեղի ունեցած մի դժբախտության կամ կատարած սխալի պատճառով խորտակվել են, մարդի՜կ, ովքեր ամաչում են օգնություն խնդրել, կամ չգիտեն ում և որտեղ դիմել:
     Ես Ձեզ ունեմ երկու առաջարկություն, որոնք, կարծում եմ, քիչ թե շատ կմեղմացնեն այդ մարդկանց հոգսերը, կամ գոնե օրվա հացի կարիք չեն ունենա:
     Ուզում եմ, նախ և առաջ, հատուկ աղբարկղեր առանձնացվեն (եթե ոչ բոլոր շենքերի բակում, ապա գոնե բոլոր թաղամասերում), որտեղ մարդիկ կկարողանան թողնել իրենց համար անպետքական, բայց միգուցե շատերի համար պիտանի իրեր` հիմնականում հագուստեղեն, կոշկեղեն, կենցաղային առարկաներ:
     Եվ երկրորդը, քաղաքի բոլոր թաղամասերում կառուցվեն կամ հատկացվեն շինություններ, որտեղ անօթևանները կկարողանան գիշերել, իսկ անոթիները հաց ուտել: Իսկ ուտելիքի խնդիրը հասարակ քաղաքացիներն էլ կարող են լուծել. մի կտոր հաց շատերի տանն է ավելանում:
     Շատերը կան, որոնք ինձ պես պատրաստ են աջակցել, բայց չգիտեն ինչպես:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1017 | 0 | 0
Facebook