Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջոցառում նվիրված Կոմիտասի 145-ամյակին

12:42, երկուշաբթի, 26 մայիսի, 2014 թ.

Տոնական տրամադրություն էր տիրում Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցում: Ամենուրեք թևածում էր Կոմիտասի շունչն ու ոգին: Դասվար Մարգո Նազարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գարու՜ն է..., գարու՜ն է...» միջոցառումը, որին մասնակցում էին 3-րդ դասարանի աշակերտները:
     Միջոցառման նպատակն էր արժևորել մեծ կոմպոզիտոր, երգահան բանահավաք, հայ մշակույթի հսկաներից մեկին` Կոմիտասին, սովորեցնել մաքրամաքուր հնչյուններով հայ երգը և ազգային խոր ակունքներից բխող երաժշտությամբ դաստիարակել մատաղ սերնդին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2072 | 0 | 0
Facebook