Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոչ առաջադրվելու եմ, ոչ սատարելու եմ». Գագիկ Ծառուկյան

Լիանա
Հեղինակ`
Լիանա
15:46, երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2012 թ.
«Ոչ առաջադրվելու եմ, ոչ սատարելու եմ». Գագիկ Ծառուկյան

«Շաբաթ օրվա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո չէին դադարում լուրերը, թե դեկտեմբերի 10-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող կոնյակի գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստ կանի և կհայտարարի չառաջադրվելու մասին: Ասում էին, որ շաբաթ օրը Ծառուկյանը նախագահին ասել է՝ ոչ առաջադրվելու եմ, ոչ սատարելու եմ», - գրում է «Հրապարակ»-ը և հավելում.


    

«Ինչպես տեսանք, երեկվա նիստը չկայացավ: Ապա տեղեկություններ տարածվեցին, թե այսօր է սպասված նիստը լինելու: Սակայն պարզվում է՝ էլի չի լինելու: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատել է նաև ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Իսկ թե երբ կլինի, խոսնակը դժվարացավ պատասխանել, որոշում դեռևս չկա»:


    

Թերթի տեղեկություններով, այդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ից ոչ շուտ: Ըստ լուրերի, այդ օրը մոսկովյան հայտնի շրջանակների հետ հանդիպում է նախատեսվում Ռոբերտ Քոչարյանի հետ, որն ազդելու է ԲՀԿ առաջնորդի որոշման վրա: Նշենք՝ ԲՀԿ-ականները, տեղյակ չեն, թե բրյուսելյան այցից ու Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո ինչ է որոշել Գագիկ Ծառուկյանը՝ առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Նրանք ասում են, որ տեղեկություններ ստանում են մամուլից և ավելի քիչ են տեղեկացված, քան լրագրողները: Ինքը՝ Ծառուկյանը, ասում են, երեք օր է՝ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում: ԲՀԿ վերնախավը բաժանվել է երկու մասի՝ առաջադրվելու կատաղի կողմնակիցներ և հակառակորդներ: Երկու թևն էլ թաքնված շանտաժ են անում և պատերի տակ ասում, եթե հակառակ որոշում կայացվի, մանդատները վայր կդնենք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2440 | 0 | 0
Facebook