Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեքիաթների աշխարհում

12:17, չորեքշաբթի, 07 մայիսի, 2014 թ.

Օրերս Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի անվ. թիվ 2 հիմն. դպրոցի 3-րդ դասարանի դասվար՝ Մարինե Սիլիզյանը «Մայրենի» առարկայից կազմակերպել էր բաց դաս «Լինում է չի լինում, մի հեքիաթ է լինում» ՝ թեման ամփոփելով:

Բաց դասը մեկնարկեց վերնագրի շրջանակում կազմված խաչբառի լուծումով, որից հետո հարցերի միջոցով պարզ դարձավ, թե աշակերտնեը որքանով են յուրացրել հեքիաթը՝ իբրև գրական ժանր, նրա տեսակները, սկզբունքները, ստեղծման ժամանակահատվածը: Տպավորիչ էր աշակերտների սահուն և կառուցիկ խոսքը, նրանց բառապաշարը, այլ կերպ ասած՝ բանավոր խոսքը: Աշակերտներն ըմբռնել էին հեքիաթների նպատակը, ասելիքը, դաստիարակչական նշանակությունը:

Հեքիաթների միջոցով ճանաչեցին հայ և այլազգի նշանավոր հեքիաթասացներին և հանձնեցին Հովն. Թումանյանի «Կացին ախպեր» հեքիաթը:

Երեխաները ներկայացրեցին իրենց հորինած հեքիաթները և հերոսների նկարները:

Դասն ավարտվեց հեքիաթային մոտիվներով՝ երկնքից երեք խնձոր ընկավ:

Ամփոփելով բաց դասը գոհունակություն հայտնեցին դպրոցի տնօրեն՝ Հովն. Բալայանը, փոխտնօրենը, ներկա գտնվող ուսուցիչները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9140 | 0 | 0
Facebook