«կաթ-կաթ-կաթ» թափվում են երկնքից անձրևի կաթիլները, դիպչում ապակուն ու հետո արցունքի կաթիլի նման սահում վար:
Ճանապարհը շարունակվում էր, մարդիկ այս ու այն կողմ էին վազում, անձրևի արագացմանը զուգահեռ նվազում էր նաև մեքենայի արագությունը: Ամեն ինչ նույն էր` մարդկանց դեմքերի միանման արտահայտությունները, փողոցները, խանութները, կարծես անձրևի գալը ոչինչ չէր փոխում:
Նայում եմ ու մտածում. «մայր բնությունը հրաշք է, լարվում է, զայրանում, ամպրոպատեսք գոռգռում, իսկ հետո իր երկինք աչքից արցունք թափում` մերթ հանդարտ, մերթ էլ հորդառատ»:
Այդ փողոցային աժիոտաժի մեջ հանկարծ նկատեցի մի զույգի, նրանք կանգնած էին դեմ-դիմաց ու անթարթ նայում էին իրար:
Հանկարծ ամեն ինչ փոխվեց, անձրևը դադարեց ու կապույտ երկնակամարում հայտնվեց յոթնագույն ծիածանը:
Այդ ծրածանը ասես անտեսանելի մի ծղթա լիներ, որ վայրկենապես մոտեցրեց սիրահարներին:
Մեքենան հեռացավ ու չգիտեմ, թե ինչ եղավ հետո:
Արթնացա անձրևի ձայնից, իսկ երազում արդեն հասցրել էի հավերժորեն սիրահարվել անձրևոտ եղանակին: Եռևի դա նրանից է, որ այն ասոցիացնում եմ նոր կյանքի ու նոր սկզբի հետ:
Ուրեմն արի՛ անձրև, թափվի՛ր երկնքից ու տեղդ զիջիր հրաշք ծիածանին, որն ասես հրաշքով գույն է տալիս կյանքին: