Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՄԱՑԱՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Ես Հայ Եմ
Հեղինակ`
Ես Հայ Եմ
13:07, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2012 թ.
ԻՄԱՑԱՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԸ
     Նախորդող ամիսների ողջ ընթացքում ամենաակտիվ քննարկման թեման եղել և մնում է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափը:Ողջ իշխանական և նրան հարող «մանկլավիկական» համակարգը վախից շունչները պահած «Աստված են կանչում», որ հանկարծ Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը՝ սա, իհարկե, ներքուստ, իսկ արտաքուստ ...
     Իսկ արտաքուստ այս հեծելազորի սմբակները իրենց «դուխով տղու տեղ դրած» ամենատարբեր հնարքներով փորձում են համոզել հասարակությանը, թե ոչ իրենք ու ոչ էլ իրենց շեֆը չեն վախենում Ծառուկյանի թեկնածության առաջադրումից:լավ ենթադրենք չեք վախենում, իսկ այդ դեպքում ինչ կարիք կա դա բարձրաձայնելու, թե? տեղին է ասված «գող սիրտը դող» :
     Այս ամբողջ պատկերն ընդհանրացնելով, թեև այս պահին էլ չիմանալով ԲՀԿ-ի պաշտոնական որոշման մասին, մի հարցի պատասխան արդեն իմացանք, թե իրականում իշխանությունների ու նույն իշխանությունների արտաշեսգեղամյանների ու հայկբաբուխանյանների կարծիքով ինչ մեծ ու անկեղծ և իրենց համար «վախենալու» հարգանք ու հեղինակություն է վայելում Գագիկ Ծառուկյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4951 | 5 | 0
Facebook