Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հորոսկոպ ապրիլի 13-ի համար

Graph!c.am
Մամուլի խոսնակ`
Graph!c.am
00:19, կիրակի, 13 ապրիլի, 2014 թ.

Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 13-ի աստղագուշակը:


     Խոյ

     Օրը լավ կանցնի, եթե Դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ Դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:


     Ցուլ

     Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ՝ այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում Դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:


     Երկվորյակներ

     Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում՝ Դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել:


     Խեցգետին

     Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:


     Առյուծ

     Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե Դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:


     Կույս

     Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է, Դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր Ձեզ ընդառաջ են գալիս. Հենց նրանք են ձեր իսկական դաշնակիցները:


     Կշեռք

     Դուք հրաշալի հարաբերությունների մեջ եք գործընկերների հետ, ձգտում եք մասնագիտական հաջողությունների, առանձին դեպքերում հաղթահարում եք այնպիսի բարձունքներ, որոնց մասին շատերը կարող են միայն երազել: Դա չի կարող չնկատել այդ ամենով հետաքրքրված ղեկավարությունը, հնարավոր է շուտով որոշում ընդունվի ձեզ ավելի բարձր պաշտոնի տեղափոխման մասին:


     Կարիճ

     Հաջող չեն դասավորվի ձեր գործերը անձնական կյանքում: Դուք լեզու չեք գտնում ոչ ոքի հետ և չեք կարողանում հարաբերվել: Ձեզ չի հաջողվում տանել կարևոր, իսկական հաղթանակներ: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ նաև ընտանիքում, մտերիմները ոչ միշտ են բավարարված ձեր արարքներով:


     Աղեղնավոր

     Ֆինանսական հարցերում հնարավոր են դրական փոփոխություններ: Հարազատներից ակնկալում եք աջակցություն, սակայն սպասելիքները ոչ միշտ են արդարանում: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, դեռ ամեն ինչ առջևում է:


     Այծեղջյուր

     Լավ տրամադրություն պահպանելու համար այցելեք մարզասրահ կամ զբաղվեց սիրելի այլ զբաղմունքով: Մի կենտրոնացեք անձնական խնդիրների վրա, դրանք միայն լարող են բացասաբար անդրադառնալ ձեզ վրա: Անձնականի մասին դեռ վաղ է մտահոգվել, վայելեք ազատ կյանքը:


     Ջրհոս

     Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք, որքան էլ գայթակղիչ թվան, մի շտապեք ընդունել դրանք: Հնարավոր է, որ դրանք ծուղակ են: Անձնական հարցերում նախաձեռնող եղեք: Կարող եք ծանոթություն հաստատել ձեզ հետաքրքրող մարդու հետ:


     Ձկներ
     Աստղերը հեշտությամբ տրվող, մեծ հաջողություններ չեն խոստանում, կարիք կլինի շատ աշխատել, իսկ արդյունքը բնավ չի գոհացնի: Այնուամենայնիվ ձեռքերը ծալած նստել չարժե, անիմաստ վատնած ժամանակը նոր անհաջողությունների, ֆինանսական խնդիրների, ինչպես նաև գործընկերների հետ տարաձայնությունների առիթ կդառնա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3468 | 0 | 0
Facebook