Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կյանքի խոսքի» հետևորդների հոսք` Հայ Առաքելական եկեղեցի

Գայանե Պ. Թ.
Հեղինակ`
Գայանե Պ. Թ.
19:59, շաբաթ, 12 ապրիլի, 2014 թ.
     Երբ «Կյանքի խոսք» աղանդի պարագլուխը հայտարարեց, որ ինքը դառնում է կաթոլիկ եկեղեցու անդամ` անորոշության մեջ թողնելով աղանդի հետևորդներին, միայն 5 օրվա ընթացքում 25 աղանդավոր է եկել Հայ Առաքելական եկեղեցի. լրագրողների հետ զրույցում հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա տեղեկացմամբ` ամեն օր «Կյանքի խոսքի» մի քանի հետևորդ է իրեն մոտենում և խնդրում Հայ Առաքելական եկեղեցու շարքերը ներգրավել: «Նրանք անորոշության մեջ են, նրանց շանտաժի են ենթարկում, թե` եթե չշարունակեք գալ մեր հավաքներին և տասանորդը չվճարեք` ձեր ընտանիքի հետ, ձեր երեխաների հետ դժբախտություն կպատահի, կամ էլ` Հայ Առաքելական եկեղեցին, քահանաներն ատում են ձեզ և ձեզ չեն ընդունի: Չկա նման բան, երկուսն էլ սուտ է», - ասաց տեր Եսային: Նա նշեց նաև, որ աղանդի պարագլխի` իրենց եկեղեցուց հեռանալը միակ պատճառը չէր, որ աղանդի հետևորդները սկսել են դուրս գալ «Կյանքի խոսքից», դա ուղղակի առիթ էր: «Մինչ այդ բոլորի մոտ էլ կասկածներ կային, և ամենամեծ կասկածը ֆինանսական խնդրին էր վերաբերում: Մարդկանց խոստանում էին` եթե ընդգրկվեք «Կյանքի խոսքի» շարքերը, ձեր բիզնեսը կծաղկի, սակայն հակառակն էր լինում: Այսինքն` մարդկանց մեջ կուտակված բազում խնդիրներ կային», - ասաց քահանան:
    
     Մանրամասները` yerkir.am կայքում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2965 | 0 | 0
Facebook