Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խելացի մարդը չի փորձում նմանվել Աստծուն

Աննա Գսպոյան
Հեղինակ`
Աննա Գսպոյան
21:08, ուրբաթ, 11 ապրիլի, 2014 թ.
     Լուսանկարը՝ Франс Флорис: Пир Богов
    
    
    
    
    
    
    
    
Հին Աստվածները միշտ էլ գոյություն կունենան, նրանք երբեք չեն մահանում. Աստվածները անմահ են (մարդն է իր գոյությամբ անմահացրել Աստվածներին): Մարդկությունը երկնային Աստվածներից ժառանգեց այն ամենը, ինչը աշխարհիկ է ու երկրային: Անգամ երկնքում «բնակվողները» անկարող են զերծ մնալ երկրային վայելքներից ու ցանկություններից, իսկ մարդիկ երբեք չեն կարող հասնել երկնայինի:

     Մարդկությունը իր գոյությունից զատեց Աստվածներին, բայց անգիտակցաբար մեխեց նրանց իր հոգու և մտքի հորձանուտներում: Պայքար մղելով բարու և չարի, վատի և լավի, հոգևորի և աշխարհիկի դեմ՝ մարդը սպանում է այն կյանքը, որը տրված է ապրելու համար:
    
Մարդը միշտ ցանկացել է նմանվել Աստծուն՝ չհասկանալով, որ նա արդեն նմանակն է Աստվածների: Մարդիկ Աստվածներից են, Աստվածները՝ մարդուց, իսկ Աստված՝ մարդկանց պատկերացումների երևակայական իդեալը: : Այն սին մեղքերը, որոնցով փաթաթել ենք ինքներս մեզ ու խեղդամահ ենք անում, ստեղծված են մեզ մեր դեմ հանելու, կռվացնելու համար: Աստծուն նմանվել փորձելով՝ մենք դառնում ենք մեղսագործ քահանաներ, ովքեր անկարող են զսպել իրենց աշխարհիկ ցանկությունները, սպանել բնազդներն ու հոգու արատները. դրանք նույնպես անմահ են: Մարդը տարբերվում է Աստծուց իր մարդկային հատկություններով, նա չի կարող տրվել հոգևորին՝ անտեսելով ու արհամարելով այն աշխարհիկը, որը մարդունն է:
Մարդիկ ծրագրավորված երկոտանիներ են, ովքեր աշխարհ են եկել իրենց պարտականությունները կատարելու համար: Յուրաքանչյուրիս ուսերին դրված է այն պարտականություններով լի պարկը, որը պարտավոր ենք շալակել ողջ կյանքի գոյության ընթացքում: Գյուտերը, հայտնագործությունները, ձեռքբերումները, ճանաչողությունը, բոլոր-բոլոր «էվրիկաները» քնաբեր դեղորայքներ են մարդկության, համար, որոնք թույլ չեն տալիս բաց աչքերով նայել կյանքին: Մարդը միշտ էլ հաճույքով է փակել աչքերը, քանզի փակ աչքերով նա կարող է տեսնել այն, ինչ ցանկանում է տեսնել: Արարողի պիտակի տակ մարդը իրեն գերհզոր է համարել՝ արհամարելով այն փաստը, որ ինքը աշխարհում միայն իր պարտականությունն է կատարում: Հասարակությունում անհատներ են դառնում նրանք, ովքեր իրենց շալակից վայր են գցում «պարտականությունների պարկը» և թույլ չեն տալիս, որ երկու կողմերից մեկը լինի գերիշխող ու առաջնային:
Կյանքը ունայնություն է և չարժի նրա համար կռիվ տալ: Ամեն ինչ անցողիկ է, թռուցիկ ու երերուն: Կյանքը ապրելու ու վայելելու փոխարեն, մենք մեզ օտարացնում ենք նրանից: մեր գլուխը լցնելով սրբվելու ու մաքրվելու սին հույսերով՝ երես ենք թեքում այն կյանքից, առանց որի չենք կարող ապրել: Մարդը ստեղծված է կյանքը վայելեու համար, իսկ այլևայլությունները, որոնք ճեղքում են մարդու հոգին ու քարացնում մարմնականը, թույլ չեն տալիս լինել ազատ ու խաղաղ: Հոգևորական դառնալու համար ամենևին հարկավոր չէ զսպել մարմնական ցանկությունները ու ու երես թեքել կյանքի հաճույքներից, քանզի իրար դեմ հանելով մարդկային երկու եսերը՝ մարդը վերածվում է մեխանիզմի, ով շարունակ պատերազմ է մղում «չի կարելիների դեմ»: Մարդու երկու եսերը իրար դեմ կտիվ են մղում, իսկ արդյունքում տուժում է մարդը: Մեզ հետ կռվելու և հոշոտելու փոխարեն, ավելի լավ է երկուստեք հաշտվել, քանզի Երկրում Աստվածներ չկան, իսկ երկնքում Աստվածները մեզ նման են:
Լուսանկարը՝ Ավիկ Խուդավերդյանի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3709 | 0 | 0
Facebook