Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմունիտետ եմ ձեռք բերել

Աննա Գսպոյան
Հեղինակ`
Աննա Գսպոյան
18:19, երեքշաբթի, 08 ապրիլի, 2014 թ.


    
    
    
    
    
    
    
    
    
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ես չեմ նեղանում, էլ չեմ նեղանում
Ոչ այն պատճառով, որ մեծ եմ արդեն,
Այլ որովհետև այն երեխան չեմ,
Ով սոված մնալուց միշտ լաց էր լինում:

    
Ես հացի համար հիմա չեմ լացում,
Դրա փոխարեն մի հաստ ու ոսկրոտ ոտքեր եմ լվում՝
Կրպակից տաք բոքոն գնելու համար:
    
     Ես չեմ զայրանում և չեմ զարմանում,
     Երբ արդեն ևեթ ոչ մի զանցանքում
     Ջղաձգությունից ես չեմ ցամաքում,
     Այլ նմանվում եմ մի բարի քեռու,
     Ով ոչ մի անգամ իր զարմիկներին չի նախատում.
     Ինչին է պետք, որ չեն խրատվում:

    
Ես չեմ ամաչում, որ չեմ ամաչում
Իմ անդաստիարակ պահվածքի համար,
Երբ տեղս չեմ զիջում այն երթուղայինում,
Որտեղ ծերունին հևում է շարունակ:
Եվ չեմ բարկանում ինքս ինձ վրա,
Որ ոչ մի անգամ ես չեմ բարկանում,
Երբ իմ աթոռն են տակիցս քաշում,
Գետին ընկնելուց չեմ հրաժարվում.
Համենայն դեպս իմ «մեծությունից»
Գետինը չի ճռռում աթոռի նման:

     Եվ բացի այդ էլ չեմ վիրավորվում,
Երբ իմ անունը շփոթում են հաճախ
«Կենդանակերպի նշանների» հետ.
Ես Խոյ լինելուց հպարտ եմ այնքան:

     Եվ վերջիվերջո ես ընտելացել եմ այն թափորի հետ,
Որն ինքն իրեն իշխան է կարգում մի մեծ աղբարկղում,
Քանզի ով է տեսել, որ աշխարհում
     Աղբով հիանան ու գովքը անեն,
Ինչ է, թե նա մեծ համբավ ունի իր «շրջապատում»:

     Ես չեմ հորինում,
Ես համեմատում եմ երեկն ու վաղը,
Ես վերծանում եմ ինքս ինձ հիմա
Եվ հասկանում եմ, որ այլ ելք չկա,
Քան արհամարել այն բազմությանը,
Ով ինքն իրեն տեր է համարում այն ամբարում,
Որտեղ խեղճերին ալյուրի նման մաղում են միայն:
Բայց մի մոռացեք, որ հենց այդ ալյուրով են հաց պատրաստում,
Չմաղված ալյուրը միշտ դեն են նետում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2944 | 0 | 0
Facebook