Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենադարձություն. Ցնորք թե կենսական անհրաժեշտություն

Աննա Գսպոյան
Հեղինակ`
Աննա Գսպոյան
16:01, երկուշաբթի, 07 ապրիլի, 2014 թ.
     Եթե պանդխտությունը դարձել է առօրյա ինքնախաբեություն, հասարակությանը մոլորեցնել չէ՞ արդյոք հայրենադարձության մասին խոսելը: Ցանկացած քիչ թե շատ իրատես մարդ սոփեստություն ու փարիսեցիություն կհամարի հայրենադարձության խնդրի արծարծումն այն պահին, երբ քաղաքական-հասարակական հոսանքները, մտավորականությունը, իշխանությունները չեն կարողանում հավատ ներշնչել ժողովրդին հայրենիքի ապագայի նկատմամբ և կանխել արտագնացության օրեցօր ահագնացող ալիքը: (Տիգրան Հայրապետյան) :
    
Իսկ ո՞րն է ելքը:

    
Մի՞թե պայքար: Պայքար իշխանության դե՞մ, - աբսուրդ է: Պարոնա՛յք, իշխանությունը ենթակա չէ փոփոխման, այն բնական երևույթ է, ինչպիսին օրինակ անձրևը: Անհնարին է արձրև առանց թափվող ջրի կաթիլների, անհնարին է իշխանություն առանց ստրկացման. իշխանությունը ստրկացնելու մեջ է:
Ըստ Հայրապետյանի՝ հայրենադարձության միակ ելքը պայքարն է՝ պայքար` փախչելու փոխարեն: Պայքարի կազմակերպումը պահանջում է բարոյական որոշակի չափանիշներով առաջնորդվող հասարակություն, որ այսօր, դժբախտաբար, Հայաստանում չկա: Հայրենադարձության կազմակերպումն էլ, իր հերթին, պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցությամբ օժտված քաղաքական իշխանություն, որ այսօր Հայսատանում նույնպես գոյություն չունի:
Այսպիսի քաղաքական, սոցիալ-տնտեսական պայմաններում հայրենադարձության մասին մտածելն անգամ համարվում է ցնորամտություն, իսկ հայրենադարձության կենսական անհրաժեշտությունը էլ ավելի կենսական ու պարտադրող է դառնում՝ հայրենալքությանն ու երկրի անկմանը զուգահեռ: Մի՞թե քոչվորությունը մեր արյան մեջ է: Քոչվորությունը դարձավ կենսական պահանջմունք մեր սխալների պատճառով:

    
Երբ ժամն էր հատուցման

    
Հատուցեցինք և դարձանք քոչվոր: Ազգիս սերուցքը բնաջնջվեց կամ ցրիվ եկավ աշխարհով մեկ, իսկ ջրիկ մնացուկը շարունակեց լղոզել պատմությունը: Մենք հիշում ենք, կամ մեզ թվում է, թե հիշում ենք, որ մի ժամանակ այսպիսին չէինք, ինչպիսին հիմա ենք, և հետևաբար, իրականությունը այլ էր: Սերունդների իրար հաջորդող իրականությունները միմյանց դեմ կռիվ են տալիս՝ առանց գիտակցելու, որ իրականությունը միշտ նույնն է մնում. այդ մենք ենք փոխվում: Այս դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել, որ մեզ փոխեցին: Փոխեցին մեր բնույթը, հատկությունը, աշխարհայցքը՝ մեզ մեր սեփական «ես» -ից բաժանելով և ինքնահոսի թողնելով: Վտանգավոր մարդը եսակենտրոն մարդն է, իսկ նա, ով չունի «ես», դառնում է հեշտ կռելի: Այս դեպքում հեշտ կռելի հասարակությանը այլ կերպ անվանում են պրոլներ (Ջորջ Օրուել- 1984): Պրոլների կենսական պահանջմունքը բավարարելը այնքան դյուրին է, որքան ծծկեր երեխայինը, ով իր մայրիկից կուշտ փորիկ ու մի քիչ էլ ջերմություն է պահանջում: Անսերուցք կամ լպրծուն հասարակությանը կացարանով, հագուստով, սնունդով ապահովելուց բացի, անհրաժեշտ է գլուխը «մայրաբար» շոյել, որ հանկարծ չսկսկի զռռալ (Հարկ է նշել, որ մեզ նաև հինգ հազարական դրամներով են շոյում, այն էլ «ընտրությունից ընտրություն»):
Պայքարելու մեթոդները շատ են, իսկ դրանց կիրառումը՝ դժվար: Ապստամբությունը միակ անհեթեթ տարբերակն է, որը թվում է, թե նպատակային է, բայց իրականում երբեք չի հասցնում նպատակին: Առանց այն էլ քիչ ենք, և մեզ հետմահու հերոսի շքանշաններով պարգևատրումը ամենևին հարցի լուծումը չի լինի: Վերը նշվեց, որ իշխանությունը անօտարելի և չփոփոխվող երևույթ է, իսկ ապստամբողները, դա չգիտակցելով, դառնում են մահապարտ ահաբեկիչներ, ովքեր միայն կարող են իշխանությունը զավթած գլուխներին փոխել ուրիշ գլուխներով: Նախ և առաջ անհրաժեշտ է պրոլներից վերածվել բանական էակների, ովքեր միայն ստամոքսի խնդիրներով չէ, որ մտահոգվում են: Ցածր որակի իշխանությունը բարձ ինտելեկտ ունեցող հասարակությանը չի կարող իշխել, իսկ դա իրենից ենթադրում է, որ մեր հասարակությունը գտնվում է ստորին հարթակում:
Ռուս քաղաքագետներից մեկը, անդրադառնալով Հայաստանից բնակչության շարունակվող ներհոսքին, արդարացիորեն նկատեց. «Հայերին թվում է, թե աշխարհը չափազանց առաձգական է և չափազանց բարի: Մի՞ թե ոչ մեկի մտքով չի անցնում, որ մի գեղեցիկ օր օտարությունն ավելի սարսափելի դժոխք է դառնալու իրենց համար, քան այն, ինչից նրանք փախչում են այժմ»: Մի օր իսկապես հողն այրվելու է մեր ոտքերի տակ, քանզի օտարները չեն ներելու սեփական Հայրենիքը լքած մարդկանց փոքրոգությունը:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3166 | 0 | 0
Facebook