Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հերի՛ք է մեղադրեք իշխանությանը

Աննա Գսպոյան
Հեղինակ`
Աննա Գսպոյան
10:38, կիրակի, 06 ապրիլի, 2014 թ.
    
Երբ չենք կարողանում մեր խնդիրները ինքներս լուծել, երբ վախենում ենք դեմ գնալուց ու կաղում ենք մեր ոտքերի վրա, երբ այնքան ենք աստվածացնում ինքներս մեզ, որ մոռանում ենք, որ բացի մեզնից էլի Աստված կա, այդժամ չենք հասկանում, որ այս ամենում, որ այս քաոսում ոչ թե «նրանք», այլ մենք ենք մեղավոր: Եվ ու՞մ ենք մեղադրում, ինչու՞ ենք մեղադրում ուրիշներին, եթե մենք՝ ինքներս համարձակություն չունենք ոտքի կանգնելու, ցանկություն չունենք ընկածին օգնելու և պետք էլ չունենք մեր սահմանները պաշտպանելու համար:
Եվ եթե մենք՝ Հայերս, մեղադրում ենք այս իշխանությանը, որը կպել է աթոռներին և չի ուզում դրանցից պոկվել, որը կողոպտում է մեր ունեցվածքը և ոտնահարում մեր ինքնասիրությունն ու արժանապատվությունն, ապա նախևառաջ պետք է հասկանանք, որ իշխանությունը երկնքից չիջավ, կամ էլ այս դեպքում գետնի տակից դուրս չելավ. մենք ենք ծնունդ տվել այս իշխանությանը և դեռ շարունակում ենք հանդուրժել, շարունակում ենք համբերել, կամ էլ, որ ամենահեշտն է՝ թողնել ու փախչել:
Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ իշխանությունն է: Եվ որքան էլ, որ ցավոտ հնչի, բայց մենք ամենևին չենք տարբերվում այդ իշխանությունից, քանզի հենց մեր թուլության պատճառով է պետությունը այսքան թույլ, մեր վախկոտության պատճառով է իշխանությունը այսքան գրփում ու դեռ շարունակում մարսել և մեր շողոքորթության արդյունքում է, որ շատ շուտով Հայաստանից կմնա միայն «ստան» վերջածանցը:

    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2630 | 0 | 0
Facebook