Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Նիդերլանդահայությունը Արամ MP3-ի կողքին է

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
22:12, կիրակի, 30 մարտի, 2014 թ.

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ը պրոմո տուրի շրջանակներում իր «Not Alone» («Դու մենակ չես») երգը ներկայացնելու է նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը: Մինչ այդ հայ երգիչը հանդիպել է ռուս և Եվրոպացի հանդիսականին: Պրոմո տուրը կավարտվի ապրիլի 21-ին: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմենկնի Դանիա՝: Արդեն մայիսի 6-ին, հենց առաջին երգով Արամ MP3-ը կներկայացնի մեր երկիրը Եվրոպական երգի այս փառատոնում:

Նիդերլանդներում Արամ MP3-ին ու Վիտամին ակումբի անդամներ Արման Խաչատրյանին (Արմուշ), Գարիկ Պապոյանին, Վաչե Թովմասյանին, Կարեն Սահակյանին (Չարենց) և Տիգրան Գևորգյանին (Տիկո) սպասում են ապրիլի 18-ին ։ Միջոցառման կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Match made in Heaven» միջոցառումների կազմակերպման հոլանդահայ գործակալությունը, որն արդեն լավ աշխատանքի փորձ ունի: Արդեն պատրաստ են գովազդագրերը և մեր ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալ միջոցառման վայրի ու ժամի մանրամասներին: Գործակալության տնօրեն Կարինե Քլյանն անձամբ է շահագռգռված միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու: Նպատակներից մեկը մեր մասնակցին լրացուցիչ լիցք հաղորդելն է' լավ տրամադրություն, դրական էներգիա փոխանցելը: Կարինե Քլյանը բոլորի համար ապրիլի 18-ին խոստանում է անմոռանալի համերգային երեկո: Այդ իսկ պատճառով խնդրում է տոմսերը պատվիրել նախօրոք' հարմարավետ նստելատեղեր ունենալու համար: Բացի դրանից շուտ տոմս ունեցողները կվճարեն 35 ևրո, ավելի քիչ, քան տեղում գնողներից: Ամստերդամի Rhoneweg 12 հասցեում գտնվող համերգասրահի դռները բաց կլինեն ժամը 19-ից, համերգի սկիզբը ժ.20.30-ից: Ավելի քան 2, 5 ժամ հանդիսատեսները հնարավորություն կունենան դիտել Վիտամին ակումբի անդամների կատակներն ու լսել Արամ MP3-ի երգերը, որոնց թվում' «Դու մենակ չես» Եվրատեսիլյան երգը: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու իրենց սիրելի արտիստների հետ: Ինչպես խոստանում են միջոցառման կազմակերպիչները սա միակ անակնկալը չի լինելու: Կեսգիշերից հետո DJ-ի ուրախ երգերի ու պարերի ծրագիրն է, որից հետո խաղարկվելու են այնպիսի շահումներ, որոնց ցանկն անակնկալ է:

Միջոցառման համար ընտրված է նշանաբան, հենց երգի մոտիվացիայով"Aram You not Alone !" (Արամ դու մենակ չես): ՈՒրեմն մի խնդրանք, շտապեք նախօրոք ձեր տեղն ապահովել Եվրատեսիլյան մեր մասնակցի կողքին: Մենք հայաստանյան մասնակցի' Արամ MP3-ի կողքին ենք, սպասում ենք ձեր արձագանքին:

«Նիդերլանդական Օրագիր»

«Match made in Heaven» կազմակերպության լոգոն
«Match made in Heaven» գործակալության տնօրեն Կարինե Քլյանը
Եվրատեսիլյան մասնակցի գովազդագրերից մեկը:
Եվրատեսիլյան մասնակցի գովազդագրերից մեկը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2353 | 0 | 0
Facebook