Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անհայտ կորածը

Թամարա
Հեղինակ`
Թամարա
01:44, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2012 թ.
Անհայտ կորածը

Հիմա կմտածեք, թե կորել է թանկարժեք մի իր, կամ դրամապանակ, որտեղ կար կլորիկ գումար, կամ ասենք թանկարժեք ցեղատեսակի մի շուն... Այո՛, կմտածեք ամեն ինչ, բացի այն մի բանից, որն իսկապես անհետացել է այնպես, ասես երբեք էլ գոյություն չի ունեցել: Խոսքս ամոթի զգացումի մասին է, այն զգացումի, որ արժեքավոր է բոլոր վերոնշյալներից:
     Իսկ գիտե՞ք կար ժամանակ, երբ մարդիկ դեռ ունեին այդ զգացումը, այդ ժամանակ ամաչելիս մարդկանց այտերը կարմրում էին... Կարծում եմ այդ առումւվ հրաշալի ժամանակներ են եղել:Բայց գիտե՞ք կա մի ճանապարհ, որով առաջ շարժվելու դեպքում անպայման կհանդիպենք «ամոթի» զգացմանը: իսկ Գիտե՞ք թե որն է այդ ճանապարհը: Դա օտարամոլությունից դեպի մեր ակունքներ հետ բերող ուղին է և եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի հետ գալ այդ ճանապարհով, ապա մի օր կհանդիպի «ամոթ»-ին ու պատկերացրեք ինչ լավ կլինի, եթե կարողանանք կրկին մեզ մոտ պահել այն. . .

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3956 | 0 | 0
Facebook