Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

hrashqner vor ko4vum en erexaner

luso 7
Հեղինակ`
luso 7
16:09, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2012 թ.
hrashqner vor ko4vum en erexaner
    
     Երեկ լսեցի, թե ինչպես է մի կին իր երեխային մեռնելու չափ ծեծել, միայն նրա համար, որ երեխան հրաժարվել է ուտել կերակուրը : Նստել ու մտածում էի ու ոչ մի կերպ ուղեղումս չտեղավորվեց, ինչ մայր է նա? ով կարող է նրան մայր անվանել ? Ուր է կորցրել նա իր մայրական բնազդը : Ինչպես կարելի է ծեծել երեխային, մինչև նա մահանա: Ուր ենք հասել Աստված իմ : Վերջերս նման դեպքերը շատ են կրկնվում, ու ստիպում են անընդհատ մտածել ու չհասկանալ նրանց հոգեբանությունը : Երեխան ծնողի հետ կատարված ամենահիանալի բանն է: Ու երևի երբեք մտքումս չի տեղավորվի, թե ինչպես կարելի է սպանել սեփական երեխային, այն էլ անհեթեթ պատճառով: Թեկուզ երեխան լինի ամենավատը, թեկուզ լինի գող, հարբեցող, մարդասպան, ես չեմ կարծում, որ մայրը կարող է մոռանալ մայրական բնազդները :
     Էլ չեմ ասում երեխային ծեծել միայն այն բանի համար, որ նա չի կերել իր պատրաստածը: Զարմանալի է...ապշեցուցիչ...
     Երեխաներին միայն պետք է պահպանել, սիրել, պաշտել...ինչպես են կարողանում ձեռք բարձրացնել այդ հրաշքների վրա?...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7919 | 0 | 0
Facebook