Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ ՀՀ նախագահին

05:42, ուրբաթ, 07 մարտի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ինչո՞վ են զբաղված ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը և ազգային անվտանգության մարմինները»
     *********************************************

     Բաց նամակ ՀՀ նախագահին
     Առևանգված ՀՀ քաղաքացու ծնող Արմեն Նալբանդյանից
    
     Մեծապաշտոն հարգելի պարոն նախագահ
     06.02.2014 թ. Aravot.am-ը հոդված էր հրատարակել «Նարեկացի արվեստի միության նախագահն առևանգել է ուրիշի որդուն» ՀՀ քաղաքացի. խորագրով, ներքոշարադրյալ բովանդակությամբ.
     «2013 թ. հուլիս ամսին «Նարեկացի» արվեստի միության նախագահ, ԱՄՆ քաղաքացի Նարեկ Հարությունյանը քավոր է կանգնում ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Հակոբյանի որդու մկրտությանը, ապա գայթակղելով նրան՝ եկեղեցով ամուսնանում նրա հետ (այսինքն՝ սանամոր հետ), ապա առանց երեխայի հոր իմացության և թույլտվության, փոխում երեխայի ծննդյան վկայականը, անձնագիր ձեռք բերում և փախցնում է արտասահման:
     Հավաստի տեղեկությունների համաձայն՝ նրանք գտնվում են ԱՄՆ-ում, և երեխան հաճախում է ԱՄՆ- ի դպրոցներից մեկը:
     Հարց է ծագում ՝ ո՞ւմ դիմել ՀՀ քաղաքացու առևանգման հարցով, ՀՀ նախագահի՞ն, Ազգային ժողովի՞ն, Սահմանադրական դատարանի՞ն, թե՞ մշակույթի նախարարությանը:
    
     Հիշյալ հոդվածը արտատպվեծ նաև մի շարք այլ լրատվամիջոցների կողմից http://www.1in.am/arm/armenia_society_249757.html, http://haynews.am/hy/1391694683 և այլն, իսկ Aravot.am-ը չգիտեմ ու՞մ սպառնալիքների ազդեցության տակ հոդվածը վերատպեց հետևյալ վերնագրով և բովանդակությամբ .
     «Պարզաբանում կայքից հեռացված «Նարեկացի արվեստի միության նախագահն առեւանգել է ուրիշի որդուն. ՀՀ քաղաքացի» հրապարակման վերաբերյալ»
     «Առավոտը» բողոք էր ստացել մի քաղաքացուց, նրա տվյալները հայտնի են, զրուցել ենք նրա հետ (ձայնագրությունը խմբագրությունում է): Դա, ըստ էության, երեխայի կենսաբանական հոր բողոք էր՝ երեխայի նկատմամբ իր իրավունքների հետ կապված: Մենք պատրաստվում էինք հանդես գալ նրա բողոքի վերաբերյալ հանգամանալից հրապարակմամբ, որտեղ ներկայացված կլինեին բոլոր կողմերի տեսակետները: Սակայն հրապարակման անոնսը («Նարեկացի» արվեստի միության նախագահը առեւանգել է ուրիշի որդուն. ՀՀ քաղաքացի»), որտեղ այդ պահին ներկայացված էր միայն մի կողմի տեսակետը՝ հարուցեց մյուս կողմի դժգոհությունը, որի պնդմամբ՝ առկա են անճշտություններ: …Այդ պատճառով հրապարակումը հեռացվեց կայքից ու հետագայում էլ չենք անդրադառնա թեմային՝ խիստ անձնական լինելու պատճառով:
    
     Ամբողջական հոդվածը՝ http://www.aravot.am/2014/02/07/429628/
    
     Հարգարժան պարոն նախագահ պետք է ասեմ, որ Aravot.am-ի նյութի աղբյուրը հանդիսացել եմ ես և արձագանքել եմ վերատպած հոդվածի և հիմնավորել կատարված արարքի անօրինականությունը. մանրամասն http://www.aravot.am/2014/02/07/429628/ մեկնաբանություններ բաժնում:
     Մեծարժան ՀՀ նախագահ
     ինձ մոտ հարց է ծագում ՝ ինչո՞վ են զբաղված ՀՀ ոստիկանությունը, ՀՀ դատախազությունը և ազգային անվտանգության մարմինները, չէ՞ որ քրեկան գործ հարուցելու առիթ են հանդիսանում հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
     /ՀՀ քր. Օրենսգիրք, Հոդված 176/ իսկ նույն Օրենսգրքի 180 Հոդվածն ասում է . Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
    
     Հարգարժան պրն. Նախագահ լրատվամիջոցում հաղորդում տալուց հետո անցել է ավելի քան 25 օր, սակայն մինչ օրս որևիցէ իրավական կառույցի կողմից չի հարուցվել քր. Գործ և ինձ որպես Aravot.am-ում տպագրված հոդվածի հեղինակի չի կանչվել հարցաքննության.
    
     Հարգելի Հայաստանի Հանրապետության Նախագահ պրն. Սարգսյան
     ելնելով ստեղծված իրավիճակից խնդրում եմ Ձեզ հանձնարարել պատկան մարմիններին ճշտելու փաստերի իսկությունը և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության:
    
     Հարգանքներով և մեծ ակնկալիքներով՝ առևանգված երեխայի ծնող Արմեն Նալբանդյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
4178 | 1 | 0
Facebook