Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները` երգչուհուն վիրահատած բժիշկներին դատի տալու մասին

Մայիս Համբարձումյան
Մամուլի խոսնակ`
Մայիս Համբարձումյան
13:43, շաբաթ, 24 նոյեմբերի, 2012 թ.
Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները` երգչուհուն վիրահատած բժիշկներին դատի տալու մասին
     Մամուլում լուրեր են տարածվել, որ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատի տալ երգչուհուն վիրահատած բժիշկներին: Հիշեցնենք, ՀՀ ժողովրդական արտիստուհին մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, իսկ որպես պատճառ նշվել են լեղապարկի վիրահատությունից առաջացած բարդությունները:
     Հիվանդանոցի դեմ դատական գործ սկսելու լուրը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապվել է Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդու` Մանուկի հետ, որն էլ մեզ հետ զրույցում ասել է հետեւյալը."Ոչ, նման բան չկա: Թե հետագայում ինչ կլինի, չգիտեմ: Այժմ սպասում ենք դիահերձման արդյունքներին, որից հետո էլ պարզ կլինեն մեր առաջիկա քայլերը, ինչպես նաեւ կհստակեցվի դին հայրենիք տեղափոխելու ժամկետը":
     "Նման խոսակցություն մեր տանն այժմ չկա: Չեմ հասկանում` ինչու են նման բան տարածել", -հավելել է Մանուկի կինը:
    
     Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում:
Ֆլորա Մարտիրոսյանը (Լուսանկարը` "Շանթ TV"-ի)
Ֆլորա Մարտիրոսյանը (Լուսանկարը` "Շանթ TV"-ի)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7419 | 0 | 0
Facebook