Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերկապարուհի Varda-ն էրոտիկ նոր ֆոտոշարք է ներկայացրել

Մայիս Համբարձումյան
Մամուլի խոսնակ`
Մայիս Համբարձումյան
13:35, շաբաթ, 24 նոյեմբերի, 2012 թ.
Մերկապարուհի Varda-ն էրոտիկ նոր ֆոտոշարք է ներկայացրել
     Մերկապարուհի եւ երգչուհի Varda-ն, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը, երկրպագուներին ներկայացրել է իր նոր լուսանկարները: "Տանը` միայնակ" խորագրով "արտ-նյու" ոճի ֆոտոշարքը հեղինակել է լուսանկարիչ Մարիա Բուտենեցը:
     "Ֆոտոշարքերի մասնակցելու առաջարկով նամակներ բավական հաճախ եմ ստանում եւ սովորաբար հրաժարվում եմ, սակայն այս անգամ ուղղակի չկարողացա մերժել երկու պատճառով. Մարիան կին է եւ, չնայած երիտասարդ տարիքի, շատ պրոֆեսիանալ նկարներ ունի: Յուրաքանչյուր կին իսկական աստվածուհի է իր օբյեկտիվի առջեւ: Մեր առաջին նկարահանումը միշտ կհիշեմ. լուսանկարահնմանը չուշանալու համար ստիպված եղա տանից դուրս գալ՝ մազերիցս չհանելով "բիգուդին", եւ անգամ մի քիչ գերազանցեցի թույլատրելի արագությունը: Չեք պատկերացնի, թե որքան զարմացած էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ տեսնելով նման վարորդ", -նշել է նա` տեղեկացնելով, որ Մարիան իրեն լուսանկարել է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաեւ Հայաստանում:
     Ֆոտոշարքում Varda-ն ավելի քան "պրովոկացիոն" տեսքով է. կրքոտ իտալուհու կերպարով այս մերկապարուհին տանը սպասում է իր ամուսնուն: Էրոտիկ մի շարք լուսանկարներ նա, այնուամենայնիվ, որոշել է չհրապարակել, չէ՞ որ յուրաքանչյուր կին պետք է որոշ չափով առեղծվածային լինի:):)
     "Լավ ֆոտոշարքը գերազանց կերպով բարձրացնում է ինքնագնահատականը", -ասել է Վարդանուշ Մարտիրոսյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12586 | 2 | 0
Facebook