Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կինն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ երկվորյակ տղաներ է ունենալու

Մայիս Համբարձումյան
Մամուլի խոսնակ`
Մայիս Համբարձումյան
00:47, շաբաթ, 24 նոյեմբերի, 2012 թ.
Կինն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ երկվորյակ տղաներ է ունենալու
     «35-ամյա բուժքույր Աննա Բիրնը դեպրեսիայի մեջ է ընկել և ինքնասպան եղել, երբ իմացել է, որ երկվորյակ տղաներ է ունենալու: Կինը, ով արդեն երկու որդի ուներ, երազում էր դստեր մասին», – գրել է բրիտանական The Daily Mail-ը:
    
     Զոհվածի մտերիմները հաղորդել են, որ վերջին ամիսների ընթացքում Աննան ուշադիր հետևել է բոլոր փոքրիկ աղջիկներին, որոնց հանդիպել է, սակայն խուսափել է այն ընկերներից, որոնց ընտանիքներում աղջիկներ են մեծացել:
    
     Հոգեբանը, ում մոտ հաճախում էր կինը, ինքնասպանության նախօրեին հայտարարել էր, որ նման ավարտի հավանականությունը շատ քիչ է: Նա նաև նշել է, որ Բիրնը դեպրեսիայով տառապել է վաղ հասակից, իսկ նրա առաջին հղիությունն ավարտվել է վիժումով: Սակայն դրանից հետո նա բարեհաջող երկվորյակ տղաներ է ունեցել:
    
     Դեպքը տեղի է ունեցել իռլանդական Դանբոյն քաղաքում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3738 | 0 | 0
Facebook