Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արևի նման նայեք աշխարհքին:

13:05, շաբաթ, 22 փետրվարի, 2014 թ.
     Ամեն տարվա պես այս տարի էլ մեր դպրոցի օդը լի է թումանյանական բարությամբ ու վեհությամբ, անզուսպ հայրենասիրությամբ, մանկան հոգու պես մաքուր սիրով: Եվս մեկ անգամ մեծարվեց Հ. Թումանյան գրողն և մարդն, կատարվեց նրա անմահ պատգամը՝ արևի նման նայեք աշխարհքին:
     Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
     Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
     Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
     Նա հետո պիտի դառնա պատանի,
     Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
     Անբախտ Մարոյին լացով սպանի,
     Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
     Մրմուռից դաղված նրա բերանով
     Սարոյի նանը պիտի ողբ ասի,
     Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
     Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք…»:
     Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
     Իր մոխրակալած-հրակեզ հոգին
     Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
     Տարիներ հետո նա պիտի դառնա
     Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3459 | 0 | 0
Facebook