Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էստոնացի բիատլոնիստուհին մոռացել էր, որ պետք է կրակի

14:57, շաբաթ, 15 փետրվարի, 2014 թ.
     Սոչիի օլիմպիադայում զավեշտալի դիպված է տեղի ունեցել բիատլոնի կանանց անհատական մրցավազքի ժամանակ: Էստոնիայի հավաքականի առաջատար Կադրի Լեխտլան նման մակարդակի մրցումների մասնակցի համար աններելի սխալ է թույլ տվել: Նա մոռացել է լիցքավորել մարզական հրացանը և մրցուղի է դուրս եկել… առանց փամփուշտների: Միայն կրակուղիում հայտնաբերելով փամփշտակալի բացակայությունը՝ մարզուհին սխալն ուղղելու թույլտվություն է խնդրել մրցավարներից: Ի վերջո, լիցքավորել է հրացանը, բայց թանկարժեք ժամանակ է կորցրել: Արդյունքում, Լեխտլան գրավել է 44-րդ տեղը: Ինքը՝ մարզուհին, խոստովանել է, որ մեկնարկից առաջ մի տեսակ մտացրիվ էր, անգամ չէր զգում, որ մասնակցում է օլիմպիական խաղերին:
Աղբյուրը` pastinfo.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3083 | 0 | 0
Facebook