Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոմայի մեջ գտնվող Միխայել Շումախերի մոտ թոքերի բորբոքում է սկսվել

17:43, չորեքշաբթի, 12 փետրվարի, 2014 թ.
     Կոմայի մեջ գտնվող «Ֆորմուլա-1» -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը թոքերի բորբոքում է տանում: Այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:
    
     Լեգենդար ավտոարշավորդի մենեջերը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Հիշեցնենք` երկու շաբաթ առաջ բժիշկները սկսել են աշխատել Միխայելին կոմայից դուրս բերելու ուղղությամբ:
    
     Համբուրգի հիվանդանոցի պրոֆեսոր Հայնցպետեր Մոեկեն նշել է, որ կոմայում գտնվող հիվանդների մոտ երբեմն թոքերի բորբոքում է զարգանում, քանի որ թոքերի արհեստական աշխատանքը խոչընդոտում է պաշտպանական ռեակցիային:
Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3677 | 0 | 0
Facebook