Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Էդգար Մանուչարյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

11:26, հինգշաբթի, 13 փետրվարի, 2014 թ.
     Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
    
     Որոշման ընդունումը պայմանավորված է 2014 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Էդգար Մանուչարյանի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մանուչարյանն աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։ Մանուչարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը:
    
     «Քանի որ վերջինիս 27 տարին լրանում է 2014 թվականի հունվարի 19-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»:
    
     Նշենք նաև, որ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականում հանդես եկող Արմեն Մանուչարյանին, Էդգար Բաղումյանին և Անդրեյ Շահգելդյանին ևս տարկետում տվեց մինչև 2016 թվականի գարնանային զորակոչը:
Աղբյուրը` Panorama.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2971 | 0 | 0
Facebook