Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարսահարդարման և դիմահարդարման անվճար դասընթացներ

15:11, հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2013 թ.
     Ս.թ. հուլիսից Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջը, , Սեյվ դը Չիլդրեն, , կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում սկսել է իրականացնել մասնագիտական կարճաժամկետ անվճար դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
     Հարգելի' շահառուներ, երրորդ փուլի դասընթացի մասնագիտացումը, որը կսկսվի 2014թ-ի մարտից, կախված է ձեր իսկ նախընտրությունից` «Վարսահարդար» կամ «Դիմահարդար» , կամ, ինչու չէ` երկուսը միաժամանակ:
     Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին, որի համար կարող եք զանգահարել 010-28-57-82 հեռախոսահամարով, իսկ գրանցվելու համար` այցելել Քոլեջ` Թբիլիսյան խճուղի 3/1 հասցեով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8761 | 1 | 0
Facebook