Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.

Հոդվածներ

«ՄԵՆՔ»-ը և երիտասարդ պետական գործիչները «բախվեցին»

09:50, երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2013 թ.
     2013թ-ի դեկտեմբերի 7-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հրավերով տեղի ունեցավ հանդիպում «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման ղեկավար, Երևանի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանի, նույն շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի և շարժման հիմնադիրներից Ռաֆայել Պողոսյանի հետ:
    
     Հանդիպման նպատակը վերջերս մեծ աղմուկ հանած իրադարձություններն՝ են նախկին «Կիրովի անվան մանկական զբոսայգին» միասեռական-մարմնավաճառներից «ազատագրելու» ուղղությամբ, որի մեջ իրենց մեծ ավանդն ունեն նշված շարժման երիտասարդները:
    
     Հանդիպման ընթացքում բանախոսները բազմիցս նշեցին, որ իրենց պայքարը ոչ թե միասեռականների դեմ է, այլ նրանց մարմնավաճառությանն ու քարոզի, նրանց գործունեությանը նպաստավոր պայմաններ ստեղծելուն և նպաստելուն: Երիտասարդները զարմանքով ընդգծեցին, որ չնայած չգիտեն, թե ինչու, հասարակության մեջ այդ շարժումը ընկալվում է որպես պայքար ընդդեմ միասեռականության և այդ սխալ պատկերացումը տպավորվել է նույնիսկ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաների մոտ, որտեղից որ վերջերս հորդորել են հանգիստ թողնել միասեռականներին, քանի որ այդ երևությը վաղուց տարածված իրականություն է և գոյութուն ունի գրեթե բոլոր երկրներում:
    
     Համաձայն հյուրերի ներկայացրած բազմաթիվ փաստարկների, գրեթե բոլոր ուժերն ու պետական պաշտոնյաները պաշտպանում են իրենց շարժումը, սակայն գործնական և արդյունավետ քայլեր դեռևս քիչ են ձեռնարկվել: Շարժման ներկայացուցիչները դեկտեմբերի 9-ին նոր նամակով դիմելու են Երևան քաղաքի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, պահանջելով ապահովել մանկական զբոսայգում գիշերային լուսավորումը, նրա պարսպապատումը, դարպասների և տեսախցիկների տեղադրումը, ինչը իրենց կարծիքով բավականին կսահմանափակի մարմնավաճառ-միասեռականների անբռնազբոսիկ վարքագծի սահմանափակմանը:
    
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին շարժման ղեկավարներին, որի շնորհիվ պարզ դարձավ, որ շարժումը չի բավարարվում միայն այս հիմնախնդիրը հետապնդելով: Ըստ շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանի, իրենց շարժումը զբաղվել և շարունակելու է հետապնդել բոլոր այն խնդիրները, որոնք ունեն հասարակական ու հանրային շահ: Իսկ ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք շարժման ղեկավարի ԲՀԿ անդամ լինելը չի կաշկանդում իրենց գործունեությանը և չի արժանանում այլոց կողմից անհարկի շահարկումների, շարժման ղեկավար Ռաֆֆի Գյոզալյանը հստակ ընդգծեց, որ ԲՀԿ-ն, ի տարբերություն մի շարք այլ հայտնի կուսակցությունների, երբեք չի կաշկանդել իր անդամների հասարակական գործունեությանը, ինչը այլ կուսակցությունների մոտ գրեթե հետևողականորեն սահմանափակվում է իր անդամների համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2989 | 0 | 0
Facebook