Թե սիրուց ծնված և հանուն սիրո լաց կա այս կյանքում,
Դա ջութակինն է:
Եվ թե տիեզերքից մեծ սիրտ կա կյանքում,
Մոր սիրտն է հաստատ:
Եվ թե այս կյանքում ընկեր կա մաքուր և հավատարիմ,
Կիթառն է միայն:
Թե կյանքում շունչ կա, որ սիրտ է ճմլում,
Դա քո սիրածի շունչն է քո այտին:
Թե հանգստություն կա,
Ջազ երգողինն է:
Եվ թե կա հաճույք` արվեստ կերտողինն է:
Թե կիրք կա կյանքում,
Սաքսոֆոնինն է,
Եվ թե կա երազ` մանուկներինն է:
Հավատ եթե կա` անհավատինն է,
Իսկ լույսը հաստատ չգիշերողինը…
Փրկություն թե կա,
Դա մեռնողինն է,
Իսկ չփրկվողները դեռ ապրողներն են:
Եվ ազատություն եթե կա կյանքում,
Բանտարկյալինն է, բանտարկությունը`
Ճգնավորինը…
Ու թե մեր կյանքում սեր կա իսկական,
Լոկ գրքերում է, երգերում միայն…
© Արարատ Բայազետցի