Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Սերն էր Սերը.../պոեզիա/

Bayazetci Studio
Մամուլի խոսնակ`
Bayazetci Studio
21:38, հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2013 թ.
    
Ես ասացի սիրում եմ քեզ
Եվ հենց այդժամ ես ինքս ինձ չսիրեցի:
Երբ ասացի կկարոտեմ
Այդ կարոտը վաղուց արդեն խեղդում էր ինձ:
Եվ ասացի չեմ հեռանա
Բայց չէ որ ես չեմ էլ եկել:
Իսկ մեր սերը սեր չէր բնավ,
Այլ երևի կախվածություն,
Թմրամոլի կախվածություն թմրանյութից…

    
Սեր չէր սերը
Պարտք էր սերը,
Կամ վաղեմի պահանջ-խնդրանք,
Բայց մեր սերը լիովին էր,
Երկկողմանի ու մի սրտով:
Սուր էր սերը
Սուր էր սերդ,
Երդմնազանց կույր ասպետի
Ձեռքին մի սուր,
Իսկ ասպետը ես եմ հաստատ:

    
Հյութ էր սերդ
Անմահության մի էլիկսիր,
Հավերժության դեղ-բալասան:
Ես էլ, գիտես
Փիլիսոփա հավերժությունն արհամարհող,
Ժամանակին չհետևող,
Ժամանակից հետ ու առաջ
Ժամանակից դուրս ու հեռու:

    
Իսկ մեր սերը սեր չէր,
Գիտես
Այլ հեքիաթ էր
Մանկությունից, մաքրությունից պոկված հեքիաթ:
Ես գրեցի հեքիաթը այդ,
Եվ հենց ես էլ այն մոռացա:

    
Սեր չէր վերք էր,
Սրտիդ վրա:
Չսպիացող, չապաքինվող,
Չարնահոսող հսկա մի վերք,
Բայց քո սրտին:
Իսկ իմ սրտին վերքեր չկան՝
Ես սիրտ չունեմ…

    
Երգ էր սերդ,
Որ սիրվում է,
Եթե լսես հեռուներից,
Եթե հիշես ու չհիշես…
Սերդ գիրք էր,
Իսկ ես համառ մի քննադատ
Մի բանասեր,
Որն այս կյանքում կյանք չսիրեց:
Սերը սեր չէր
Ոչ իմ սերը,
Ոչ էլ քոնը,
Սերն էր Սերը…

    
    
© Արարատ Բայազետցի
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4589 | 0 | 0
Facebook