Հյուսիսային Կարոլինայի գիտնականներին հաջողվել է կառավարման տակ վերցնել քաղցի զգացողությունը: Փորձերը կատարվել են լաբորատոր մկների վրա, որոնց ուղեղի որոշակի հատվածի վրա ազդել են լուսային ճառագայթներով: «Ժամանակի հետ սույն տեխնոլոգիայի զարգացումը կարող է բերել մարդկանց քաղցի զգացողության կառավարմանը, ինչը իհարկե կօգնի միայն նրանց, ովքեր գոհ չեն իրենց քաշից: » _նշում են գիտնականները: