Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ դոնորների աջակցությունը իրատեսական է

12:15, կիրակի, 27 հոկտեմբերի, 2013 թ.
    
Բազմաթիվ երիտասարդներ, ակտիվիստներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ արդեն շուրջ 5 ամիս համախմբվել են մի յուրօրինակ նախագծի շուրջ, որը իրականացնում է Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Մարիամ Ավետիսյանը` Միասնական քաղաքացիական կրթության Էկո Լաբ ազգային ծրագրի աջակցությամբ: Այսօրվա համար ակտուալ թեման` էկոլոգիան, կայուն զարգացումը, առողջ ապրելակերպը իր յուրօրինակ ձևով բարձրաձայնվում է «Էկո սնունդ, էկո տրանսպորտով կամ VELOCITY» կրեատիվ նախաձեռնության միջոցով: Ով կարող էր մտածել, որ այս նախաձեռնությունը իր շուրջը կհավաքեր ոչ միայն հեծանիվ վարող երեխաների, այլ բազմաթիվ երիտասարդների, աղջիկների և նաև ամբողջ գյուղի բնակիչներին: Կոտայքի մարզի Արգել գյուղը միշտ էլ գեղեցիկ է եղել իր մեղմ բնությամբ, յուրահատուկ մրգրերով, բարի և ավանդապաշտ մարդկանցով: Երիտասարդական այս մտահղացումը հնարավորություն էր ևս մեկ անգամ գյուղի հյուրերին հիշեցնել բնության այս գողտրիկ միջավայրի մասին: Ծրագրի մասնակցիների օգնությամբ բարձրացավ գյուղացիների տեղեկատվությունը էկոլոգիապես մաքուր արտադրություն կազմակերպելու անհրաժեշտության մասին, բազմաթիվ սեմինարներ, ոչ ֆորմալ դասընթացներ, բանավեճեր երիտասարդների մոտ ձևավորեցին հստակ կարծիք շրջապատի, բնության պահպանության, առողջ ապրելակերպ վարելու մասին: Գյուղում շրջող բեռնատար հեծանիվը ոչ միայն իրացնում էր գյուղացիների արտադրած գյուղմթերքը, այլ նաև բուկլետների միջոցով տարածում տեղեկատվություն, անհրաժեշտության դեպքում ծրագրի գործընկեր հասարակական կազմակերպությունների մասնագետները գյուղացիներին տեղեկացնում էին նոր գյուղատնտեսական, ագրոտեխնիկական միջոցառումների մասին, որոնք միտված են օրգանական արտադրության:
Շատ կարևոր է, երբ հասարակական սեկտորին աջակցող միջազգային կամ տեղական դոնոր կազմակերպությունների աջակցությունը իրատեսական և արդյունավետ է լինում: Այս ծրագիրը դրա վառ ապացույցն է: Շնորհակալություն երիտասարդներին և շարունակական աշխատանք քեզ VELOCITY...................
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2518 | 0 | 0
Facebook