Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտելիքի և ուսումնական տարվա առաջին օր

16:51, երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2013 թ.
     Ողջույնի խոսքով և բարեմաղթանքով ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն տիկին Ն. Պարոնյանը: Իրենց ուրախ երգ ու պարով առաջին դասարանցիներին ուրախացրեցին բարձր դասարանցիները, որից հետո առաջին զանգի ղողանջի ներքո դասվարի ուղեկցությամբ դպրոց մտան սկզբում առաջին հետո մյուս դասարանցիները: Արդեն 2-րդ տարին է, որ տիկին Ն. Պարոնյանը տնօրինում է այս դպրոցը, և 2 տարի շարունակ սեպտեմբերի 1-ը նշվում է այսպիսի գեղեցիկ միջոցառումով: Առաջին անգամ դպրոցական նստարանին նստած աշակերտներին բաժանվեցին գրքեր, գրենական պիտույքներ, պայուսակներ և մաղթեցին երջանիկ և ուրախ դպրոցական տարիներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3512 | 0 | 0
Facebook