Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նույն հարցի շուրջ

01:27, չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2013 թ.
     Ինչպես արդեն տեղեկացանք Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն, ինչն էլ Հայաստանում քննադատությունների ալիք բարձրացրեց, բայց մի հարց. Հայաստանն արդյոք հնարավորություն ուներ այլընտրանքի, և եթե այո, ապա ինչ հետևանքներ այն կունենար:
     Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի, Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր եւ ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
     Եվ սրանից կարելի է ենթադրել, որ դեռևս հարցը դրվելու է խորհրդարանական քննարկման, ուստի հուսանք կներկայացվեն որոշման կարևորությունները, դրական կողմերը և ժողովրդավարական սկզբունքները, քանի որ այս որոշումը Հայաստանի համար շրջադարձային բնույթ կարող է ունենալ, և հուսանք որ նախագահն առաջին հերթին ազգի բարորության մասին մտածելով է կայացնում այս որոշումը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3324 | 0 | 0
Facebook