Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ջուսը վիրավորված է հայերից

MINAS GEVORGYAN
Հեղինակ`
MINAS GEVORGYAN
20:54, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2013 թ.
     Facebook-ում տարբեր բլոգերում եւ ժամանցային էջերում տեղադրել էին երգչուհի Ջուսի փոքր ժամանակվա նկարը: ինչպես միշտ սովորականի նման մարդիկ թողնում են իրենց կարծիքը, ոմանք հիացմունքով եւ քաղաքակիրթ ձեւով էին արտահայտվում, սակայն շատերը չէին կարողանում իրենց անկիրթ, անդաստիարակ պահվածքը ցույց չտային, հատկապես աղջիկները շատ գռեհիկ ձեւով են արտահայտվել ասելով՝ (ուռռոդ երեխա է եղել) կամ (ինչպես որ հիմա է անդուր այնպես էլ փոքր ժամանակ է եղել) (ֆու, յախք) եւ այլ գռեհիկ մեկնաբանություններ: այդ ամենը երգչուհու աչքից չի վրիպել, Ջուսը իր Facebook-իան էջում գրել է ՝ - Փաստորեն մեր ազգում կան ոմանք, ով երեխային ասում է ուռռոդ... Աստծուց վախեցեք որ ձեր երեխային ոմանք ձեր նմանները ուռռոդ չասեն, ինչու են այդքան չար ու նամանավանդ աղջիկները: իմացեք ամեն մարդ ինչ անում է իր կյանքում, այն ել ստանում է եռապատիկ հետ: - գրել է երգչուհին: այս ամենը տեսնելով երգչուհի Ջուսի երկրպագուները շատ վատ են արձագանքել: սիրելի հայրենակիցներ Ջուսը իր կյանքում շատ մեծ բարձրունքների է հասել, նա երգել է այնպիսի հեղինակավոր բեմերում որոնք հասու չեն մեր շատ երգիչ երգչուհիների, ի վերջո նա բարձր է պահել եւ շարունակում է պահել Հայաստանի պատիվը, եւ տարբեր միջազգային շոուներում, մրցույթներում հնչեցրել է Հայաստանի անունը: կարելի է ավելի հարգալից վերաբերվել այն մարդկանց հետ, ովքեր մեզ, Հայաստանին բերում են ճանաչում եւ սէր: եղեք ավելի բարի, եւ հարգալից միմյանց հետ: իսկ Ջուսը նմանատիպ բամբասանքներից եւ անտեղի խոսակցություններից ամենա շատը կարող է վիրավորվել, բայց ոչ՛ կոտրվել, եւ կշարունակի իր ստեղծագործական կյանքը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9513 | 54 | 0
Facebook