Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Kim Kardashian-ը մայրանալուց հետո առաջին անգամ հայտնվել է եթերում

MelindAmelia
Հեղինակ`
MelindAmelia
22:15, չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2013 թ.
     Kim Kardashian-ը օրերս ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջեւ: Նշենք, սակայն, որ հետաքրքրասերներն այդպես էլ չեն կարողացել բացահայտել` արդյոք հաջողվել է ռեալիթի շոուների աստղին ազատվել ավելորդ քաշից: 57-ամյա Քրիս Ջեների թոք-շոուի ընթացքում Քիմի մասնակցությամբ տեսաուղերձ է ցուցադրվել, որտեղ միայն երեւում են նորաթուխ մայրիկի դեմքն ու ուսերը: Նա ողջունել է Քրիսին ու շնորհավորել հեռուստածրագրի մեկնարկի առթիվ."Շատ եմ ցավում, որ այժմ չեմ կարող մասնակցել հաղորդմանը. տնային հոգսերով եմ զբաղված: Դու ծնված ես հաղորդավարուհի լինելու համար: Սիրում եմ քեզ ու մաղթում, որ առաջիկայում եւս հաջողություններ գրանցես": Քիմ Քարդաշյանի մայրը հուզվել է դստեր ջերմ խոսքերից: Նրան գրկել ու փորձել է հանգստացնել ստուդիայում գտնվող ռեփեր Փի Դիդին:): Տեսանյութը կարող եք դիտել ստորեւ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5114 | 2 | 0
Facebook