Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

-Կփոխվի, կամաց-կամաց էս երկիրն էլ կփոխվի, հաստատ կխոխվի:

18:09, երեքշաբթի, 30 հուլիսի, 2013 թ.
    
     Մի քանի օր առաջ Ծաղկաձորում մարզահավաքի ժամանակ, խոսկացություն գնաց երթուղայինների թանկացման մասին ու մի քանի ժամ շարունակ բանավիճում էի, կամ ավելի ճիշտ վիճում էի մեր մարզիչներից մեկի հետ: Նա ասում էր, որ թանկացնելը ճիշտ է ու անհրաժեշտ, իսկ ես` իհարկե հակառակը: Նա փորձում էր ապացուցել, որ առանց թանկացման երկիրը չի զարգանա, իսկ ես փորձում էի ապացուցել, որ թանկացումը կբերի շատ լուրջ հետևանքներ:
     Մեր չափազանց թեժ խոսակցությունը ընդհատեց սոված լինելու գիտակցությունը, իսկ ճաշարանից մեկ ժամ ուշացել էինք, եթե էլի ուշանաինք լավ չեր լինի: Գնալուց ուզում էի եզրափակել խոսակցությունը այս բառերով`
     -Դե արի դու ասա թանկացումը լավ ա, ես ասեմ` վատ, տենանք ում ասածը կլինի վերջում, -իհարկե չասեցի, քանի որ վաախենում էի հետո ծիծաղելի դրության մեջ հայտնվել, քանի որ հաղթանակին ինքս չէի հավատում, կարծում էի թե, այս պայքարն էլշուտով կմարի: Եվ այսպես մեր խոսակցությունը մնաց կիսատ...
     Այսօր փողոցում պատահաբար հանդիպեցի այդ մարդուն, բարևեցի, իսկ ինքը հարցրեց.
     -Հն էրիկ, էլի տենց միտինգների, ցույցերի մե՞ջ էս,
     -Չե դե հլը երեկ եկա, բայց տեսաք չէ՞, որ մենք հաղթեցինք (հպարտ-հպարտ ասեցի)
     -Հա, իհարկե տեսա,
     -Դե լավ, հաջողություն:
     Մի քանի քայլ հեռացա, հետևիցս ձայտ տվեց
     - բա որ հաղթեցիք, էս երկիրը ինչո՞ւ չփոխվեց,
     -Կփոխվի, կամաց-կամաց կփոխվի, հաստատ կխոխվի:
    
     Այսօր ես հավատում եմ, որ հաստատ կփոխվի, վստահ եմ: Հիմա կարելի է վստահ լինել, որ մեր համառության գնով կհասնենք մեր նպատակին, միայն պետք է հավատալ ու պայքարել: Եթե մի քանի օր առաջ դրանում վստահ չէի, ապա հիմա ավելի քան վստահ եմ:
    
     ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐԸ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԴՐԱՆ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1251 | 0 | 0
Facebook