Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանի առաջին Հանրապետության անկախության իրական օրը

00:45, երեքշաբթի, 21 մայիսի, 2013 թ.
Հայաստանի առաջին Հանրապետության անկախության իրական օրը
     Ընդունված է ասել, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը հռաչկվել մայիսի 28-ին և այդ օրն էլ համարվում Հայաստանի Հնրապետության ծնունդը: Սակայն իրականությունն այլ է: Ստորև կբերեմ հատված ՀՀ 4-րդ և վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հ նրապետություն» աշխատությունից, որը նվիրված էր Հայաստանի հանրապետության հիմնադրման տասնամյակի առթիվ:
    
     ...Մայիսի 27-ին Ադրբեջանի ազգ.Խորհուրդն էլ որոշեց հայտարարել Ադրբեջանի անկախությունը. վարանումը այլևս անիմաստ էր: Դեպքերը գահավեժ՝ իրենք էին գալիս ստիպելու անել այն, ինչից մարդկային բանականությունը համառորեն աշխատում էր խուսափել:
     Անկախության հայտարարության վրա պնդում էին և Բաթումից վերադարձած ներկայացուցիչները՝ Քաջազնունին, Խատիսյանը, Պապաջանյանը, որոնք մայիսի 27-ի երեկոյան մանրամասն զեկուցում տվին բանակցությունների մասին: Հաջորդ որը, մայիսի 28-ին Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել Ալ. Խատիսյանից, Մ. Պապաջանյանից և Հ.Քաջազնունուց բաղկացած հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու հանուն անկախ Հայաստանի: Անկախության հայտարարությունը, սակայն, եղավ ավելի ուշ, մայիսի 30-ին, ավելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգ.Խորհրդի հոժար կամքով:
    
    
     ...Այս ժողովի (ՀՀԴ արևելյան և արևմտյան բյուրոների, Թիֆլիսի կենտր.կոմիտեի և Սեյմի ու Ազգ.Խորհրդի դաշնակցական հատվածների նիստը, մայիսի 29-Էրիկ-Հայ բլոգ) հետո միայն Ազգ.Խորհուրդը արավ վճռական քայլ և մայիսի 30-ին հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի բերումով դարձա այդպիսին:
    
     ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    
     Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով սեղծված նոր դրության հանդեպ, հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաշաքական և վարչական ղեկը վարելու համար:
     Հայոց ազգային խորհուրդ
     1918թ. մայիս 30, Թիֆլիս.
    
    
     Այսպիսով, Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն այն օրը, երբ Ազգ.խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող էր համարվել անկախության սկզբնավորություն, որովհետև հաշտության բանակցությունները վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազվ.խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը:
     Այսպես թե այնպես, Հայաստանի Հանրապետության ծագման օրը եղավ մայիսի 28-ը: Այդ օրը դարձավ նվիրական հայ ժողովրդի համար և մտավ ազգային տոնացույցի մեջ, իբրև սրբազան օրերից մեկը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
13148 | 0 | 0
Facebook