Երբ Մոսկվան մեկ միլիարդ դոլարի զենք վաճառեց Ադրբեջանին, Բաքվում իշխողների մոտ մեղմ ասած եղավ «ոտքերը գետնից կտրվել» էֆֆեկտը, և նրանց թվաց այլևս վերջ. կասպիական նավթը դարձել է Պուտինի վարչակազմի համար արյան ավիշ.... սակայն արի ու տես, որ երեք մատի կոմբինացիան Մոսկվայից Իլհամ էֆենդիին ու Մեհրիբան խանումին ուղղված, շատ չուշացավ, երբ Մոսկվայում մերժվեց ազերիական իշխանությունների կողմից Վ. Վ. Պուտինի բաքու այցի հրավերը: Ըստ էության հրավերն հետաձգվել է մինչը ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ, իսկ մինչ այդ բաքվում հոկտեմբերյան նախագահական իշխանություններն են, և ամենևին էլ բացառված չէ, որ մեր հակառակորդ հարևանի մոտ տեղի կունենա իշխանափոխություն և Մոսկվան այսպիսով ցանկանում է հասկացնել, որ իր վերջին ամիսները վայելող Ալիևի համար չի պատրաստվում հարաբերությունների ձևաչափ փոխել, միաժամանակ հասկանցելով, նաև, որ այնքան էլ չի հավատում իշխանության պահպանման ազերիական դիանստիական մոդելին: Այս համատեքստի մեջ հետաքրքրական է բաքվում ռուսական դեսպան Վ Դորոխինի հայտարարությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին, ըստ որի, ռուսական կողմը շարունակում է իր ակտիվ գործողությունները կողմերի մերձեցման ուղղությամբ, ինչը ռուսների կողմից նախաձեռնված նոր երևույթ չէ, և նախկինում ևս ռուսական կողմը նմանատիպ միջոցառումներ կազմակերպել է, որի ընթացքին հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության և մտավորականության ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել շթվելու մեկմեկու հետ: Ազերիական ռազմատենչ հայտարաությունների և զենքի գնումից հետո առաջացած ոգևորության ալիքի ֆոնին այս քայլը ուղղակի սթափեցնող ապտակ էր որ վերադարձրեց բաքվին ռեալ իրականություն: Թեև չի բացառվում նաև, որ ռոսւական կողմն իր այս այսպես ասած միջանկյալ լճացումն անում է սպասելով աշնանը մեր եվրոհայ դառնալու գործընթացին այիսնքն, ասոցացման պայմանագրերի ստորագրման թնճուկի հանգուցալուծմանը, որից հետո էլ կանցնի վճռական գործողությունների տարածաշրջանային իր արտաքին քաղաքականության մեջ: Այնոամենայնիվ, Մոսկվան շատ լուրջ դիվանագիտական հակահարձակման է անցել ընդդեմ արևմուտքի և սկյսել է օգտագործել բոլոր խաղաքարտերը, ներառյալ նաև- հոգևոր-կրանականը, ինչի ապացույցըՆախագահ Պուտինի ելույթն էր Կիևում: Այս ֆոնին մենք ունենք մի հաղաթուղթ, կրոնական և հագոր համակարգի, հոգևոր արժեքրների ընդհանրություն ռուների հետ: