«Իշխանությունները եթե ցանկանան, մի գիշերվա մեջ կմարեն տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված այս շարժումը» , - հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ակամա ուզում ես ասել` լուրջ ես ասում, կամ լավ ես մտածել, կամ էլ` էդ ասում ես, որ ինչ անես: Այո համաձայն եմ իշխանություններն ուզեցին կամ ավելի ճիշտ` այլընտրանք չունենալով ու վիճակն ավելի չխորացնելու համար ուզեցին ու շարժմանն ընդառաջ առաջին անգամ լսեցին ժողովրդի ձայնը, հարկատուի ձայնը, ում հարկերի հաշվին ի դեպ ապրում է նաև պաշտոնատար անձը ..... նաև Գալուստ Սահակյանը: