Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՆՔ ԵՆՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ

Arman Grigoryan
Հեղինակ`
Arman Grigoryan
23:47, հինգշաբթի, 25 հուլիսի, 2013 թ.
     Հայաստանի նորագույն պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք` ժողովուրրդը, յուրաքանչյուրս արժանացանք մի կարևոր հաղթանակի. կարողացանք մեր ուզածը, որ նաև ճշմարիտն է ու արդարը, առաջ տանել հանրային խաղաղ ընդվզման ճանապարհով: Ժամանակին, երբ պատմության դասեր էի ուսանում ինձ գրավեց Հնդկաստանի անկախացման գործընթացը, հատկապես Գանդիի քաղաքացիական անհնազանդության կոչը: Միշտ համարել եմ, որ մեզ մոտ Հայաստանում նման պրոցեսներն անհնարին են. այժմ խոստովանում եմ սխալվել եմ, հնարավոր են ու այն էլ ինչպես, հնարավոր են արդեն մի շաբաթ պայքարող իմ հասակակիցների շնորհիվ, ովքեր հուլիսյան այս տապին իմ ու քո համար դուրս եկան փողոց ու նույնիսկ սեփական միջոցներով ուտելիք սառը ջուր ու նվերներ պատրաստեցին հանուն գաղափարի, հանուն այն գիտակցումի, որ մենք ենք մեր երկրի տերը, շոուբիզյան այն աստղերի, դերասան-դերասանուհիների, արվեստի ու մշակույթի գործիչների ուղղակի հետաքրքությամբ եկած ու մասնակից դարձած այն բոլոր մարդկանց շնորհիվ ովքեր ժամեր շարունակ իրենց անձնական մեքենաներով անվճար տեղափոխություններ իրականացրեցին մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Իրապես մենք այս օրերին ունեցանք քաղաքցիական հսարակության համար անհրաժեշտ շատ լուրջ նվաճումներ` արթնացած իրավագիտակցություն, պահանջատիրություն և հանուն գաղափարի քաղաքակիրթ պայքարի մարտավարություն .... Իրապես սա հաղթանակ է հաղթանակ ինքնակայացման ժանապարհին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4931 | 2 | 0
Facebook