ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ
19:15, երկուշաբթի, 22 հուլիսի, 2013 թ.
ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ, ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողուհի Քրիստինա Մկրտչյանի հետ ամսի քսանին տված հարցազրույցի մեջ Ձեր կողմից հնչեցված որոշ տեսակետների հետ կապված ուզում եմ հայտնել իմ մի քանի մտահոգություններն ու դժգոհությունները: Անշուշտ հարգելով հանդերձ ազատ խոսքի ազատ արտահայտվելու և բազմակարծության իրավունքները, որպես մարդու և քաղաքացու հիմնարարա և անօտարելի իրավական սկզբունքներ, այնուամենայնիվ, իբրև Հայ Եկեղեցու դավանորդ ինձ համար վիրավորական են այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելով, Դուք փորձում եք Հայ Եկեղեցու ներսում գործող երիտասարդական մի կառույցի մի շարք անդամների բողոքի ձայնի տակ, բողոքի ձայն, որը կարելի է նույնիսկ համարել բնական, հաշվի առնելով, թե ովքեր են այդ ձայնը բարձրացողները` երիտասարդներ, որոնք իրենց տարիքի բերումով և կյանքի փորձառության պակասով պայմանավորված պոռթկուն են ու տաքգլուխ, տեսնել կլանային պայքար, իրողություն, որն այս պարագայում լիովին իրականության հետ կապ չունի: Որպես հայաստանյան մեր իրականության կրոնական ոլորտը լուսաբանող կայքի խմբագիր, կարծում եմ, որ պիտի տեղյակ լինեք այն պարզ իրողությանը, որ կրոնական թեմատիկայի լուսաբանումը լրագրության մեջ ամենանուրբ և ամենափափուկ բաժինն է, որ ենթադրում է առավելագույն զգուշավորություն, թեկուզ միայն այն պատճառով, որ գործ ունենք մարդու կյանքի կրոնական կողմի հետ, որը պատասխանում է կյանքի իմացաբանական գոյութենաբանական հիմնական հարցերին և որևէ ավել կետ կամ ստորակետ նույնիսկ, կարող է վիրավորական հնչել: Ըստ այսմ, ինչ հիմնավորմամբ եք Դուք փորձում ներիշխանական անդրկուլիսյան քաշքշուկները, եթե դրանք իհարկե կան և իրականությանն համապատասխանում են, պորյեկտել եկեղեցու իրականության վրա և աղերսներ տեսնել երկու հակադիր կողմերի միջև: Ձեր խոսքում Դուք գուցե անգիտակցաբար կամ գուցե միտումնավոր այնպիսի տեսկաետ եք արտահայտել, որով արհեստականորեն հասարակության մեջ փորձում եք առաջացնել այն կարծիքը, թե կա լարվածություն կաթողիկոսի և Նավասարդ Կճոյան սրբազանի միջև, հանգամանք, որ ի սկզբանե անհիմն է ու նույնիսկ ծիծաղելի: Իբրև քիչ թե շատ կրոնական եկեղեցական սկզբունքներին ծանոթ մարդ պետք է, որ գոնե տեղյակ լինեիք, որ Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսը այն թեմի Առաջնորդական փոխանորդն է, որի առաջնորդը հենց Կաթողիկոսն է, և ներկայիս գործող Կաթողիոսի կողմից է Նավասարդ Կճոյան սրբազանը նշանակվել այդ պաշտոնին: Կամ որքնով է բարոյական էթիկական կողմից ընդունելի քննարկման առարկա դարձնել ու շահարկել Եկեղեցու պետի ու բարձրաստիճան եկեղեցականի հարաբերությունները, անկախ այն հանգամանքից, թե այդ քննարկումը ինչքանով է համապատասխանում իրականության, ինչքանով ոչ: Խոսելով այն մասին, որ իշխանական պայքարի մեջ մտած այսպես ասենք եկեղեցական պարտնյորների համար էլ նպատակը նույնն է, այսինքն, իշխանական լծակների վերահսկողությունը և ֆինանսական հոսքերը, թույլ տվեք նկատել, թե երբ եք դուք որպես Հայ Եկեղեցու դավանորդ, եթե իհարկե Հայ Եկեղեցու դավանորդ եք, վերջին անգամ Ձեր թեկուզ տասդրամանոց նվիրատվությունը կատաել Եկեղեցուն, որ հիմա Ձեզ իրավունք եք վերապահում ֆինանսական հարցերի մասին խոսել, առավել ևս կապել երկու բացարձակապես հակադիր իրականություններ իրար: Չեք կարծում, որ որևէ բանի մասին խոսելուց առաջ պիտի այդ բանի մեջ լինել թեկուզ ամենափոքր չափով: Խոսելով հածվետու լինելուց, միթե Դուք երբեք չեք տեղեկացել թեկուզև պաշտոնական Էջմիածնի լրահոսից, որ Կաթողիկոսը հաշվետու է Գերագույն հոգևոր խորհրդի առաջ և այս իմաստով ազգի առաջ հաշվետվության հարց դնելն ուղղակի արդեն անարդիական է: Եվ որպես վերջաբան, թերևս վերստին փորձեք սերտել այն սահմանումը, որ Եկեղեցին հենց ժողովուրդն է հասարկությունը, և այստեղ էլ սխալվել եք երբ կոչ կամ հորդորով եք հանդես եկել ու ասել, որ հասարկությունը պետք է մասնակից չլինի «կոնֆլիկտներին» , թեև այստեղ կոնֆլիկտ չկա բացարձակապես: Օտվելով ազատ խոսքի ազատ արտահայտվելու և բազմակարծության իմ իրավունքից, և համարելով վերոգրյալը, որպես իմ այդ իրավունքների իրացում, խնդրանքս է, որպեսզի հետագայում, փորձեք կրոնական լրագրային հարցերի դեպքում լինել առավել զգոն ու ուշադիր: Հարգանքներով Արմ Հակ |
Հավանել
0
Չհավանել
0
4065 | 0 | 0 | 0