Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Coca-Cola-ն վնաս է առողջությանը

MelindAmelia
Հեղինակ`
MelindAmelia
22:36, շաբաթ, 20 հուլիսի, 2013 թ.
     Վերջերս անց է կացվել փորձ. օրթոֆոսֆորային թթվի մեջ մտցրել են մարդկային ատամ: Որոշ ժամանակ անց ատամը քայքայվել է: Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ձեր ատամների հետ, եթե մշտապես օգտագործեք այդ ըմպելիքը:
    
     Բայց օրթոֆոսֆորային թթուն հռչակավոր է դարձել ոչ միայն նրանով, որ քայքայում է ժանգը, թեյնիկների նստվածքը, զուգարանակոնքի կրային փառը և մեր ատամները: Պարզվում է, որ այն կործանարար ազդեցություն ունի նաև ոսկրային համակարգի վրա, քանի որ ոսկրերից լվանում է կալցիումի աղերը:
    
     Ոսկրերից լվացված կալցիումի աղերն արյան միջոցով հասնում են երիկամներ և բյուրեղների տեսքով նստվածք առաջացնում, որն էլ հանգեցնում է քարերի առաջացմանն ու պատճառ դառնում դժվար բուժման ենթարկվող միզապարկի հիվանդությունների ձևավորմանը:
     «Կոկա-Կոլայի» բաղադրության մեջ մտնում է նաև ազորուբին և կարմաուզին՝ արհեստական սննդային ներկանյութեր, որոնք արտադրողները ծածկագրել են E122 և E124 կոդերով: Ինչպես ցույց են տալիս եվրոպացի գիտնականների հետազոտությունները, այս ներկանյութերը վնասում են երիկամների կեղևային շերտը: Հենց այդ պատճառով ազորուբինը և կարմաուզինը արգելված են Եվրոպայում: Դժբախտաբար, Ռուսաստանում այդ ներկանյութերի օգտագործումն օրինականացված է:
    
     «Կոկա-Կոլայի» բաղադրության մեջ օգտագործվում է բոլորին հայտնի կոֆեինը: Կոֆեինը խթանող ազդեցություն է ունի նյարդային համակարգի վրա։ Նրա ազդեցությամբ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում արյան ճնշումը: Սակայն մոտ 3-6 ժամ անց կոֆեինի խթանող ազդեցությունն անցնում է, որին փոխարինելու են գալիս հոգնածությունը, թուլությունը, աշխատունակության անկումն ու դեպրեսիան:
    
     «Կոկա-Կոլայի» ավանդական բաղադրատոմսում կա մեծ քանակությամբ շաքարավազ՝ 1 բաժակ ըմպելիքին` 5 ամբողջական թեյի գդալ: Կասկածամիտները կասեն, որ կա առանց շաքարի դիետիկ «Կոկա-Կոլա»: Այդ դեպքում` ի՞նչն է ապահովում դիետիկ «Կոկա-Կոլայի» քաղցր համը: Ահա` ևս մի սննդային հավելում, E951 կամ` ասպարտամ: 2005 թ. իտալացի գիտնականները կենդանիների վրա փորձարկել են ասպարտամը և եկել այն եզրակացության, որ այդ սննդային հավելումը հրահրում է չարորակ ուռուցքների գոյացումը: Դիետիկ Կոկա-Կոլան չպետք է խմեն նաև դիաբետով տառապող հիվանդները, քանի որ ասպարտամը շաքարի մակարդակն արյան մեջ դարձնում է անվերահսկելի: Դիետիկ Կոկա-Կոլան չի օգնի նաև նիհարել ցանկացողներին՝ ասպարտամը հրահրում է բարձր ախորժակ:
    
     Կարևոր է: Ասպարտամը բացարձակապես հակացուցված է այնպիսի հիվանդության ժամանակ, ինչպիսին է ֆենիլկետոնուրիան:
     Չնայած «Կոկա-Կոլայի» վնասակարության վերաբերյալ գիտնականների զգուշացումներին, այն առաջվա պես շարունակում է մնալ ամենահայտնի ըմպելիքը Երկրի վրա: Այս երևույթը բացատրել դժվար է: Հնարավոր է այս ըմպելիքի հաջողությունը գրագետ գովազդի մեջ է, միգուցե նաև` օգտագործողների կոֆեինային կախվածության մեջ: ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՆՔՆԵՐԴ ՈՐՈՇԵՔ ԽՄԵԼ ԱՅԴ ԹՈՒՅՆԸ, ԹԵ ԱՊՐԵԼ ԱՌՈՂՋ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3986 | 0 | 0
Facebook