Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ է ԴՍԵՂ

Վ.. Հ...
Հեղինակ`
Վ.. Հ...
15:22, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2012 թ.
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ է ԴՍԵՂ
     Հարյուրամյա «Անուշը» վերադարձել է հայրենի Դսեղ։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պոեմի Տիգրանյանական օպերան Գյումրիում նորովի ծնունդ առնելուց ու ներկայացվելուց հետո Դսեղում է. այն կազմակերպել են իրենք՝ մասնակիցները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ամեն ինչ հիանալի ներկայացնելու համար։ Միջոցառմանը մասնակցում էին Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը, Տղամարդկանց և կանանց երգչախումբը, Երաժշտական քոլեջի երգիչներն ու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները։ Բացման խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, միջոցառման կազմակերպիչ Հասմիկ Կիրակոսյանը, -«Մենք տոնում ենք մեր զավակի ծնունդը։ Հույս ունեմ, որ իմ մաղթանքի խոսքը Լոռվա լեռներն իրենց գիրկը կառնեն ու կպահեն լոռեցիների համար»։ Տիկին Կիրակոսյանը նշեց նաև լոռեցիների ու գյումրեցիների վաղեմի մտերմության ու բարեկամության մասին, -«Լոռեցիք ու գյումրեցիք ոչ միայն դրկից են, այլ նաև՝ «տակից»-կեսկատակ-կեսլուրջ ասաց տիկին Կիրակոսյանը։ Լոռու մարզպետարանի Կրթության, Մշակույթի ու Սպորտի վարչության պետ Արամ Ռևազյանը ևս մեծ կարևորություն է տալիս այս միջոցառմանը, -«Շատ շնորհակալ եմ նախաձեռնողներին, կազմակերպիչներին, ՀՀ Մշակույթի նախարարությանը, որ այս գեղեցիկ օրն այստեղ՝ Թումանյանի հայրենիքում ներկայացվում է «Անուշ» օպերան»։ Պարոն Ռևազյանը նաև Լոռու մարզպետի ողջույնի ու ոգեկոչման խոսքը փոխանցեց հյուրերին։ Դսեղ գյուղի կենտրոնում՝ Թումանյանի արձանի ներքո բեմադրված «Անուշը» շատերին ստիպեց հուզվել։ Ամերիկուհի Մերի Հարթին, ով լսել է Թումանյանի ու «Անուշի» մասին, հիացած էր այս միջոցառմամբ։ Անուշի դերակատար Արև Գրիգորյանի համար մեծ հպարտություն է լինել Դսեղում ու գլխավոր կերպարին մարմնավորել հենց հեղինակի հայացքի ներքո։ Հանդիսատեսը մեծ զարմանքով տեսավ նորովի Թումանյանին՝ դանդաղաքայլ, խրոխտ, բարձրահասակ...Միջոցառման ավարտին Լոռու մարզպետարանի Կրթության, Մշակույթի ու Սպորտի վարչության պետ Արամ Ռևազյանը Լոռու մարզպետի կողմից շնորհակալագրեր հանձնեց «Անուշ» օպերայի կազմակերպիչներին ու մի շարք մասնակիցների։ Վոլոդյա Հովսեփյան, Դսեղ- Երևան
միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները
միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
4991 | 0 | 0
Facebook