Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Շուշանի հաշվին ճանաչում մի փորձեք ձեռք բերել

Arman Grigoryan
Հեղինակ`
Arman Grigoryan
19:13, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2013 թ.
     Բարոյականությունը այն հիմնական չափանիշն է, որ սահմանում է մարդ արարածին որպես այդպիսին, որպես կատարյալ բանական էակի: Սակայն միևնույն ժամանակ բարոյականությունը երբեմն դառնում է ամենաքիչ հանդիպող դելիկատեսը, երբ մարդկային հոգու, էության, մի խոսքով մարդու վրա սկսում է իշխել չարույունը, նախանձը, մի խոսքով այն ամենը, ինչը կարելի է դնել բացասական կատեգորիայի մեջ: Այո մենք այսօր չարացած ենք ու նախանձող. չգիտենք ում դեմ ենք չարացած, բայց չարացած ենք, չգիտենք ում ենք նախանձում, բայց նախանձում ենք ու արդյունքում ստացվում է այն, որ մենք չարացած ենք բոլորի դեմ ու նախանձում ենք բոլորին:
     Այսօր իմացա, որ ավտովթարի է ենթարկվել երգչուհի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը` Արման Հարությունյանը: Առաջին բանը, որ այդ պահին մտքովս անցավ, կարեկցանքն էր ու անկեղծ ցանկությունը, որ Արմանը ապաքինվի շուտով: Փառք Աստծո, ինչպես հետո իմացա, այնքան էլ լուրջ բան չի եղել Արմանի հետ, և ուրախ եմ, որովհետև անձամբ ճանաչում եմ այս զույգին և պատիվ ունեմ ինձ համարելու իրենց բարեկամը: Հիմա մի նյութ եմ կարդում ինչ որ մի կայքում, որտեղ Շուշանի ասցեին հերթական զազրախոսությունն է: Ու ակամա հիշում եմ Դիոնիսիոս Լաերտացու հետ կապված դեպքը, երբ կեսօրին նա ճրագը ձեռքին քաղաքի փողոցներով մարդ էր փնտրում: Ինչքանով է բարոյական, սեփական խղճուկ գոյույունը մարդկանց հիշեցնել կամ մարդկանց վզին փաթաել նման կեղտոտ ձևով. մարդը ընտանեկան դիպված է ունեցել ու հիմա վստահաբար ունի մեզանից յուրաքանչյուրիս կարեկցանքի սրտակցույան կարիքը, իսկ ինչ որ մեկն ուղղակի Շուշանի անվամբ փորձում է հայտնի դառնալ: Ամեն դեպքում կարելի է նաև մի լավ բացահայտում անել, որ ժամանակին արել է դասախոսներիցս մեկը. խոսող անասունը դեռևս մարդ չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4757 | 2 | 0
Facebook