Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օրվա ընթացքում 2 անգամ սնվելը նպաստում է նիհարելուն

Julia Avetisyan
Հեղինակ`
Julia Avetisyan
21:52, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2013 թ.
Օրվա ընթացքում 2 անգամ սնվելը նպաստում է նիհարելուն

Ըստ MegaMedPortal.ru-ի, շաքարախտ ունեցող մարդիկ, ովքեր 12 շաբաթ սնվել են միայն նախաճաշի եւ ճաշի ժամանակ, մարմնի զանգվածի ինդեքսով միջինը 1.23 կետ են կորցրել: Իսկ նրանք, ովքեր նույն քանակությամբ սնունդն ընդունել են 6 անգամ, նիհարել են 0.82 կետով:

Գիտնականների կարծիքով, սնվելու հաճախականությունն ու ժամկետները մեծ նշանակություն ունեն: Ամենից նպաստավորը համարվում է առավոտյան ժամը 6-ի եւ 10-ի միջեւ նախաճաշն ու 12-ից 16-ի ընթացքում ճաշը:

Ընդ որում, գիտնականները նշում են, որ ամենից կարեւորը նախաճաշելն է: Երկու անգամ սնվելը նպաստում է նաեւ լյարդում ճարպի պարունակության նվազմանը, ինչը չի նկատվել 6 անգամ սնվելու պարագայում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4077 | 0 | 0
Facebook