Զվարճալի հերթական փաստը մեր օնլայն լրատվական դաշտում. Վերահսկիչ պալատի այսպես ասած դարակազմիկ, պատմական ու աննախադեպ հաշվետվությունից և վերջինիս հաջորդած հայտնի ու անհայտ դեպքերից ու փոխադարձ մեղադրանքներից հետո հիմա մի բավական զվարճալի վիճակ է ստեղծվել; Արդեն մի քանի օր է մի շարք օնլայն ԶԼՄ-ներ խորհրդային պիոների «» ջանասիրությամբ փորձում են սևացնել ԱԺ նախագահին, ու բանն հասել է այնտեղ, որ նկարներ են հայտնվել Համացանցում, որտեղ պատկերված է Աբրայամյաններին պատկանող հողատարածքներին մատակարարվող ջրի խողովակը; Սա ինձ հիշեցնում է մի կայքի հրապարակումները ասենք Հայ հայտնիների կոշիկի չափսերի, եղունգների երկարության, տան զուգարանի թղթի գույնի ու էլի այդ կարգի մանրուքների մասին; Ասածս ինչ է. հասկացանք հիմա որոշ խմորումներ կան ու հուսանք ամեն բան կհարթվի և ամենակարևորն է չի անդրադառնա պետության կյանքի վրա մեծ հաշվով, իսկ կարիք կա էդքան մանրանալու, էդքան պրիմիտիվացնելու ամեն բան ու առաջին հերթին լրագրողի անունն ու հեղինակությունը ...