Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կնոջ միակ թերությունը

23:28, երկուշաբթի, 01 հուլիսի, 2013 թ.
Կնոջ միակ թերությունը

Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց: Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

Աստված պատասխանեց. «Նայիր նրա բնույթին: Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն: Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ: Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ’ լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:

Հրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.

- Աստված իմ, նա այնքան փխրուն է:

- Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:

- Իսկ նա կարո՞ղ է մտածել:

- Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:

Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.

- Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:

- Դա ջուր չէ, այլ’ արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր.

- Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:

- Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:

Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.

- Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել ամբողջ կյանքը:

- Ի՞նչն է դա:

- Նա իր գինը չգիտի:
    
     Նմանատիպ նյութեր կարդալու համար սեխմեք այստեղ:

Աղբյուրը` Kovkas.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6294 | 0 | 0
Facebook