Ինչքան ծիծաղելի են մեր որոշ գործիչներ ու Ֆեյսբուքյան օգտատերեր: Առիթը բաց չեն թողնում հերթական անգամ ռևերանս անելու Սիրուշոյին և այս դեպքում անպատեհ կերպով փորձելով պաշտպանել երգչուհուն առ այն, որ ուզբեկ երգչուհի Դուրդոնա Գարուհին վերցրել է Սիրուշոյի «Պռեգոմեշն» ու կատարում է ուզբեկերով:
Հետաքրքրական է, որ բոլորը խոսում են, իսկ Սիրուշոն, որ այս դեպքում տուժող կողմ է, դեռ որևէ մեկնաբանություն չի արել հարցի հետ կապված: Ու ակամա մտածում ես` այսքան աղմուկի մեջ իրոք Սիրուշոյին պաշտպանելու ցանկությունը կա, հատկապես, որ բոլորովին վերջերս նույն «Պռեգոմեշ» ը քննադատվում էր ամենատարբեր հարթությունների վրա, դիտարկվում որպես Բեյոնսեի կատարումներից մեկի կրկնօրինակում և այլն, այն էլ այսպիսի ջերմեռանդությամբ, թե հերթական տիպիկ հայկական քաղաքնիությունն է խոսում, որն ամեն դեպքում տհաճ է: Եթե իրապես եղել է հեղինակային իրավունքի խախտման դեպք և գողացվել է երգը, ապա կարծում եմ Սիրուշոն ունի բավարար հնարավորույուններ նաև միջազգային համապատասխան կառույցների առաջ սեփական իրավունքները պաշտպանելու և այս դեպքում մեր միայն շքամուտքային բամբասանքի վարպետ գործիչների ու օգտատերերի ներկայության կարիքը կզգացվի ամենաքիչը, իսկ եթե եղել է նախնական համաձայնություն ապա պատկերացնում եմ այս ընացքին խոսողների կարմրած դեմքերն ու անհարմար զգացողությունները:
Ամեն դեպքում Սիրուշոյի կատարումը լավագույն ձեռքբերումներից է տարվա և անկասկած բավական լուրջ դերակատարություն ունեցավ ազգային երգի ու նաև տարազի հանդեպ հետաքրքրության վերականգնամն կամ առաջացման;